Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
January 18, 2019

Հայաստանում այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են, պայքարում է 11 քաղաքական ուժ

Այսօր Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են:

Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են Հանրապետության բոլոր ընտրատեղամասերը:

1500 ընտրատեղամասերում քվեարկության ընթացքին և արդյունքների ամփոփմանն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ՝ ԿԸՀ կայքում, նշելով ընտրատարածքն ու կոնկրետ ընտրատեղամասը։

Ընտրություններն անցկացնելու համար բացվել են 2010 ընտրական տեղամասեր, որից 479-ը՝ Երեւանում: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովների արձանագրությունները կուղարկվեն տարածքային ընտրական հանձնաժողովներ (երկրում կա 38 ՏԸՀ, մայրաքաղաքում՝ 10): Նրանք իրենց հերթին իրական ժամանակի ռեժիմում արդյունքները էլեկտրոնային տարբերակով մտցնելու են ձայների հաշվարկի միասնական համակարգի մեջ:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են պատմության մեջ առաջին անգամ:

Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

Պայքարում են 11 քաղաքական ուժեր, որոնք ներկայացրել են 1471 պատգամավորի թեկնածու:

Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով: Ազգային ժողովում ընտրվելու է առնվազն 101 պատգամավոր, եւս 4 տեղ հատուկ քվոտայով հատկացվելու է չորս խոշոր ազգային փոքրամասնությունների` եզդիների, ռուսների, ասորիների եւ քրդերի ներկայացուցիչներին: Եթե որեւէ ուժ պատգամավորական մանդատի 2/3-ը ստանա, ապա պատգամավորների թիվը կավելանա, մինչեւ ընդդիմությունը խորհրդարանի 1/3-ը չզբաղեցնի:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարները սահմանել է հետևյալ կերպ.

1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ:

2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝  Սուրեն Սահակյանի գլխավորությամբ:

3. «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն՝ Ազգային ժողովում «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ

4. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ:

6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանի գլխավորությամբ:

7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ Լուսինե Հարոյանի գլխավորությամբ:

8. «Մենք» կուսացությունների դաշինք՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գլխավորությամբ:

9. «Օրինաց երկիր» կուսակցություն՝ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:

10. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն՝ Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ:

11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

armtimes.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4