June 20, 2019

Գերմանական մամուլում Հայաստանի վերբերյալ հոդվածների մասին

Գերմանական «Sueddeutsche» օրաթերթը ս.թ. դեկտեմբերի 1-ի համարում ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում գինեգործության և կոնյակագործության մասին (https://www.sueddeutsche.de/reise/armenien-reise-wein-1.4230114): Հոդվածում նշվում է, որ ըստ հնէաբանների` շուրջ 6000 տարի առաջ Վայոց ձորի մարզում մարդիկ գինեգործությամբ են զբաղվել: Արփա գետի մոտ գտնվող քարանձավում հայ և ամերիկացի գիտնականների կողմից 2007թ. սկսված պեղումների ժամանակ հայտնաբերված գինու կարասները օգտագործվել են մ.թ.ա 4100-4000թթ.:

Սա համարվում է աշխարհի ամենահին գինեգործարանը: Գլաձորում մարդիկ դեռևս հին ավտոմեքենաներ են վարում և դրանցով տնից տուն տանում խաղողի ինքնաշեն ճզմիչ սարքը: Բայց կյանքն այստեղ վերջին տարիներին ավելի հարմարավետ է դարձել նաև զբոսաշրջության շնորհիվ, ովքեր այցելում են աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը: Հայաստանը հայտնի է նաև իր կոնյակով: Երևանում են գտնվում  կոնյակի երկու հին գործարանները` Արարատը և Նոյը, որոնց իրար հետ է միավորում Հաղթանակի կամուրջը:

Կոնյակի արտադրության համար օգտագործվող խաղողը աճում է հիմնականում Արարատյան դաշտավայրում, որտեղ Նոյը համաշխարհային ջրհեղեղից հետո խաղող աճեցրեց: Այտեղ աճող խաղողը քիչ թթվայնություն ունի և շատ քաղցրություն: Հայկական կոնյակի համը տարբերվում է ֆրանսիականից և ունի տարատեսակ համեր` շոկոլադի, վանիլի, չրերի, սալորի, կաղնու փայտի: Կոնյակի արտահանման ամենամեծ շուկան Ռուսաստանն է: …..

Գերմանական «Frankfurter Allgemeine» թերթը դեկտեմբերի 2-ի համարում ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին (https://www.faz.net/aktuell/politik/ausland/it-aufbruch-in-armenien-chess-valley-15917829.html): Հոդվածը անդրադառնում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, որտեղ տարեկան 14.000 հայ պատանիներ անվճար ուսում են ստանում: Հարավային Կովկաս կատարած այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է այս կենտրոն և հիացել դրանով: Թումոյի բոլոր այցելուները գտնում են, որ այս կենտրոնը ընդօրինակման արժանի է և այն պետք է «արտահանել»:

Փարիզում, Տիրանայում և Մոսկվայում արդեն նախատեսված է այդպիսի կենտրոնների բացում, Մերկելը պետքարտուղար Դորոթեե Բերի հետ քննարկել է նմանատիպ կրթօջախ  Գերմանիայում հիմնելու վերաբերյալ հարցեր: Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում հպարտանում են Թումո կենտրոնով և նշում, որ այն մեծ ուշադրություն է իր վրա բևեռել: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 600 ընկերություններ են գործում, որոնց մեկ երրորդը արտասահմանյան ծագում ունի: Նախկինում երիտասարդները լքում էին Հայաստանը:

Այդ միտումը հեղափոխությունից հետո կանգ է առել: Իշխանափոխությունից հետո Հայաստանը ավելի գրավիչ է դարձել արտասահմանցի ներդրողների համար: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Hero House» ինովացիոն կենտրոնում ստարտափ ունի 33-ամյա Ադամ Բիթլինգմայերը: Վերջինս ինֆորմատիկա է ուսանել ԱՄՆ-ում և 21 տարեկանում աշխատանքային պայմանագիր կնքել «Google Translate» ընկերության հետ: Նա հիասթափված է Բեռլինի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից: Նրա համար Երևանում ընկերություն հիմնելու հիմական շարժառիթներից մեկն այն է, որ Հայաստանում ստարտափերը առաջին 5 տարում ազատված են հարկերից:…

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4