Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
February 18, 2019

ԿԵՑՑԵ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Դեկտեմբերի 2-ին Թեհրանահայ համայնքը արձագանքելով «Րաֆֆի» Համալիրի կոչին, ավելի քան 500 հոգի ներկա գտնվեցին համալիրի բասկետբոլի սրահում ի պաշտպանություն համալիրի գոյատևմանը և արգելք լինելու նրա փակմանը: Շատ բարձր ենք գնահատում մեր ժողովրդի գիտակցությունը և մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նրանց:
Հավաքին բացի համալիրի պատասխանատուներից, հենց սկզբից ներկա էին Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր հարգելի Դոկտ. Կարեն Խանլարյանը, ԹՀԹ-ի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի կարգադրությամբ թաղի հոգրոկանները, Թեմական Խորհրդի փոխնախագահ պրն. Վարուժ Հովհանիսյանը, Պատգամավորական Ժողովի Դիվանի Նախագահ պրն. Ժոզեֆ Մեհրաբյանը, ՊԺ-ի պատգամավորներ, միությունների ու դպրոցների ներկայացուցիչներ և այլ ազգային ու հասարակական գործիչներ, որի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:
Հանրահավաքի ընթացքում Դոկտ. Կարեն Խանլարյանի, Թաղի Ավագ Քահանա Տեր Կոմիտասի, համալիրի նախագահ պրն. Վիգեն Մանդանյանի ու փոխնախագահ Դոկտ. Ռուբիկ Սարդարյանի միջոցով ներկայացվեց ներկա կարգավիճակը և այն հարցերը, որոնց լուծման համար միասնաբար աշխատել ենք ու դեռ պետք է շարունակենք աշխատել: Պետությունը արդեն դրսևորել է իր դրական կամքը՝ այդ գումարը իրանական հաջորդ տարվա բյուդջեում մտցնել ու հաջորդ տարի տրամադրել ժառանգներին ու համալիրը դարձնել Թեհրանի Երիտասարդական ու Մարզական Կազմակերպության անունով, որը իր հերթին տրամադրելու է հայությանը ղեկավարելու և օգտարծելու համար:
Մինչև 10 Հունվար 2019 թվական, պայմանավորվել ենք ունենալ մեր բոլոր ամանորի ծրագրերը և հույս ենք հայտնել ու պայմանավորվել, որ մինչ այդ մի շարք գործեր պետք է իրականանան և մոտենանք վերջնական համաձայնագրի:
Մենք վստահ ենք, որ վայելելով մեր ժողովրդի աջակցությունը և ազգովի միասնական աշխատանքով անպայման բոլորիս կը հաջողվի պահպանել «Րաֆֆի» համալիրը, որը պետք է ծառայի մեր մատաղ սերնդի առողջ և ազգային դաստիարակությանը:

@HMMRaffiHamalir

Bilden kan innehålla: 7 personer, personer som ler, folkmassa och inomhus
Bilden kan innehålla: 1 person, bil och utomhus
Bilden kan innehålla: en eller flera personer, basketplan och inomhus
Bilden kan innehålla: 5 personer, personer som ler, personer som sitter, tabell och inomhus
Bilden kan innehålla: 2 personer

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4