October 4, 2022

Փաշինյանը խոստացավ Ամուլսարի հարցով փորձաքննության եզրակացությունը քննարկել բնապահպանների և ջերմուկցիների հետ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր Ջրմուկ այցելած ՀՀ վարչապետիպաշտոնակատար, «Իմ քայլ»֊ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի հետագա ճակատագիրը պայմանավորեց միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կողմից անցկացվելիք փորձաքննությամբ։

Արձանգանքելով հավաքված մի խումբ ջերմուկցիների հայտարարությանը, թե իրենք դեմ են հանքարդյունաբերական ծրագրի շարունակմանը, Փաշինյանը պարզաբանեց. ֊ «Դուք գիտեք, որ քրեական գործ ա հարուցված և այդ քրեական գործի հարուցման առանցքային նպատակը և իմաստը փորձաքննություն նշանակելն ա, որը կանցկացվի մրցույթով և կանցկացվի միջազգային հեղինակություն ունեցող ընկերություն։ Այդ փորձաքննության հիմնական նպատակը և իմաստը կլինի պարզել՝ Սևանի ջրերի համար ինչ սպառնալիք կա և Ջերմուկի ջրային համակարգի համար ինչ սպառնալիք կա»։

Ջերմուկ քաղաքի և հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ արդեն մի քանի ամիս է պահանջում են փակել Ամուլսարի հանքավայրը։ Նրանք պնդում են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել բնապահպանական աղետի: «Լիդիան Արմենիա»-ն վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա:

Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, «Լիդիան Արմենիա»-ում իրականացված ստուգման արդյունքներով, բնապահպանության նախարարությանն առաջարկել է ուժը կորցրած ճանաչել 2016 թվականի ապրիլին հաստատված պետական փորձաքննական եզրակացությունը և «Լիդիան Արմենիա»-ին հանձնարարել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև նոր փորձաքննության իրականացումը:

«Էդ եզրակացությունը կլինի՝ կդնեմ թևիս տակ, կգամ՝ իրար հետ կզրուցենք», ֊ խոստացավ վարչապետի պաշտոնակատարը։ Ջերմուկցիների հարցին, թե հնարավո՞ր է, որ մինչև փորձաքննության եզրակացության անցկացումը հանքարյունաբերական ծրագիրը կասեցվի, Փաշինյանկը կեսկատակ արձագանքեց՝ «դե էսա, ձյունը կգա՝ կկասեցվի»։

azatutyun.am/

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4