January 19, 2022

Իրանի և Հայաստանի հարաբերություններում կնճիռներ չկան, թեև կան ուժեր, որ ուզում են կնճիռներ ստեղծել․ Փաշինյան

ան ուժեր, որոնք փորձում են կնճիռներ ստեղծել հայ-իրանական հարաբերություններում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Իրանին սահմանակից Սյունիքի մարզի Կապան քաղաքում, նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները մշտապես գտնվել են բարձր  մակարդակի վրա, այսօր էլ գտնվում են բարձր մակարդակի վրա եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ դրանք շարունակեն գտնվել բարձր մակարդակի վրա։ Իրանի եւ Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան բայց նաեւ պետք է հասկանալ, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ստեղծում են այդ կնճիռները։ Ես ուզում եմ հույս եւ համոզմունք հայտնել, որ եւ Հայաստանի կառավարությունը եւ  Իրանի կառավարությունը կձեռնարկեն բոլոր միջոցները եւ կապահովեն Հայաստան-Իրան հարաբերությունների նորմալ զարգացում։ Դա մեր կառավարության համար իսկապես առաջնահերթություն է եւ մենք ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար»,- ասաց նա։

Ոմանք շարժվում են դեպի պետական դավաճանություն, նրանց հայտարարություններով կզբաղվի ԱԱԾ-ն. Փաշինյան

Արցախի  քաղաքական իշխանության եւ զինված ուժերի ներկայացուցիչներին պատմել եմ բանակցային ողջ գործընթացի մասին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Գորիսում ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընթացքում հրավիրել եմ Արցախի  քաղաքական իշխանության եւ զինված ուժերի ներկայացուցիչներին եւ առանց որեւէ մութ անկյուն պահելու նրանց պատմել եմ բանակցային ողջ գործընթացում ինչ-որ տեղի է ունեցել, ինչ-որ իմ մտքում է  եւ որոնք են իմ  մտադրությունները Ղարաբաղի հարցում։

Խոսքը 40 օբյեկտի մասին է․ Նիկոլ Փաշինյանը` Մանվել Գրիգորյանի գործով ՀՔԾ-ի բացահայտումների մասին

«Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված քրեական գործ էր հարուցվել, այս փուլում արդեն տեղի է ունեցել հետևյալ գործընթացը. ուրեմն` Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ Մանվել Գրիգորյանի կողմից մրցութային կարգով սեփականաշնորհված ավելի քան 40 օբյեկտներ Արմավիրի և Տավուշի մարզում սեփականաշնրոհվել և օտարվել են կեղծ մրցույթների արդյունքում: Այսինքն՝ իրականում ոչ մի մրցույթ էլ տեղի չի ունեցել։ Եվ ՀՔԾ-ն արդեն իսկ պաշտոնապես դիմել է Տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի այն Արմավիրի և Տավուշի մարզերի համայնքներին ուղարկի գրություն, որպեսզի այդ համայնքները քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն դիմեն դատարաններ և այդ գույքն ամբողջ վերադարձվի համայնքներին»,- այսօր Քաջարանում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցադրումներին, թե այս ընթացքում ի՞նչ կոնկրետ արդյունքներ են եղել կոռուպցիայի դեմ պայքարում։

1in,am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4