August 4, 2020

Շահնազարյանի ասածը վտանգավոր ու ոչ բարոյական հայտարարություն է. Արցախը ե՞րբ են հանձնում, ո՞նց կամ ինչի՞ց ելնելով

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ քարոզարշավին և այդ ընթացքում Արցախյան հարցի շուրջ հնչող շահարկումներին. «Սա ո՛չ քննադատություն է, ոչ էլ պայքար է հետագա տեղերի ու հաջողությունների համար։

Սա բառիս բուն իմաստով սադրիչ, առանց զենք օգտագործելու տեռորիստական գործողություններ են, որ ուղղված են այսօրվա իշխանությունների դեմ»։

Նավասարդյանի կարծիքով՝ հնչում են ոչ ադեկվատ հայտարություններ: «Այդ հայտարարությունները բարոյական չեն, բայց ապացուցված է՝ քաղաքականության մեջ կա նաև անբարոյական տարր։ Դավիթ Շահնազարյանն ի սկզբանե եղել է Հայաստանի պետականության ակունքներում, իսկ հիմա նման հայտարարություններով զարմանք է առաջացնում։ Սա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում։ Նա եղել է Հայաստանի անվտանգության համակարգի ղեկավար, եղել է նաև հատուկ հանձնարարություններով դեսպան, լավ, այդ ամբողջ ընթացքում ի՞նչ է արել, որ այսօր նման հայտարարություն է անում. ե՞րբ են հանձնում, ո՞նց են հանձնում կամ ինչի՞ց ելնելով։

Եթե փաստերով խոսենք՝ նույն Դավիթ Շահնազարյանի օրոք եղել է Մադրիդյան պիղծ փաստաթուղթը, այդ ժամանակ է եղել Կազանը, բոլոր բանավոր և գրավոր հայտարարությունները, այդ ժամանակ է եղել 1998 թվականի հանցավոր քայլը՝ Արցախը բանակցություններից դուրս թողնելը։ Իսկ Փաշինյանի ասածը միայն ու միայն դա է՝ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան»,-եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4