September 18, 2021

Ամոթալի հայտարարություններ են. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ամոթալի որակեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությունները, որ մայիսից ՀՀ-ին զենք չի մատակարարվել: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Վանաձորում:

«Ամոթալի հայտարարություններ են հնչում: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել:

Քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք էդ կողմից, մենք՝ էս կողմից: Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձեւով: Բայց նաեւ ուզում եմ ասել, եթե խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը եւ հայ ժողովուրդը, ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի, պատրաստ են կանգնել մինչեւ վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,- հայտարարեց Փաշինյանը:

armtimes.com

1in.am

Բոլորիդ կպառկցնենք ասֆալտներին, տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից․ էս ովքե՞ր են սրանք․ Նիկոլ Փաշինյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4