September 18, 2021

Բանակի համատարած թալանին մասնակցածները վատ ձևակերպված նախադասության վրա «աչոկներ» են հավաքում. Փաշինյան

Սասուն Միքայելյանը ոչ այնքան հաջող ձևակերպում է արել, բայց ես չեմ հասկանում ոմանց ոգևորությունը նրա հայտարարության կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ինքն էլ զգաց, որ ոչ այնքան հաջող ձևակերպում է արել և ինքն էլ ուղղեց իրեն՝ ասելով, որ ապրիլյան հեղափոխությունը շատ կարևոր էր Արցախյան ազատամարտի արդյունքներն արձանագրելու առումով, և ոչ թե հակառակը: Այս ճշգրտումներից հետո չեմ հասկանում՝ ինչու են ոմանք առանձնապես ոգևորվել: Ես զարմանում եմ ոմանց հայտարարության վրա, ովքեր տարիներ շարունակ բերանները ջուր առած հետևել են, ոմանք նույնիսկ մասնակցել են բանակի համատարած թալանին: Զինվորի բաժինը գողացողների հետ ընկերակից և մասնակից են եղել: Հիմա որոշել են վատ ձևակերպված նախադասության վրա քաղաքական միավորներ հավաքեն: Թույլ չեմ տալու ձեզ»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4