Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 16, 2018

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Այսօր, «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆԻկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բացատրություններ է պահանջելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, ինչպես նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւից:

«Եթե ես օրինակ որևէ օտարերկրյա դեսպանի՝ ՀԱՊԿ անդամ երկրի դեսպան չհանդիսացող, հրավիրեմ ու պատմեմ դռնփակ նիստի մասին, նույնը կլինի: Եթե նիստը փակ է, ուրեմն փակ խոսակցություն է:

Դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում, դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, և ես, իհարկե պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից: Պարզաբանումներ պետք է տա նաեւ Ղազախստանի նախագահը, մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը»,-ասել է Ն. Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպումը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից, փակագծեր բացել:

Ն. Փաշինյանը նաեւ շեշտել է, որ Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայացած հեռախոսազրույցը այս թեմայով է եղել, նա զրույցի ընթացքում վեր է բարձրացրել այն փաստը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է կազմակերպության ոչ անդամ երկրի՝ Ադրբեջանի դեսպանի հետ:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4