Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
November 21, 2018

Գերմանիայում հայկական մաֆիայի բացահայտման հետքերով

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Գերմանիայում գործող հայկական հանցավոր խմբերի կամ, ըստ որոշ հրապարակումների, հայկական մաֆիայի թեման նոր զարգացումներ է ստանում՝ արդեն նաև իրավական հարթության մեջ:

Բեռլինի դատարանը հրատապ դատական լսումով արգելել է «Շպիգել»-ին և Mitteldeutscher Rundfunk-ին՝ դեռ չապացուցված տեղեկություններ տարածել դեսպան Աշոտ Սմբատյանի հասցեին: Հայաստանի ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ  դեսպանին հետ կանչելու հարց չի քննարկվում, բայց գերմանական մարմիններին հարցում է ուղարկվել՝ մամուլի պնդումների արժանահավատությունը ճշտելուհամար:

«Ռադիոլուրը» սպասում է դեսպանի փաստաբանի պարզաբանմանը, իսկ մեր մյուս զրուցակիցը պնդում է՝ մութ պատմության հետևում կոնկրետ ուժեր են գործում:

Մինչև 250 հազար եվրո տուգանք կամ մինչև 6 ամիս կարգապահական կալանք, եթե գերմանական լրատվամիջոցները շարունակեն մեղադրել այդ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին՝ Գերմանիայում գործող ենթադրյալ հայկական մաֆիայի հետ կապեր ունենալու համար. Բեռլինի երկրամասի դատարանի որոշումն է:

Հրատապ լինելու պատճառով գործի քննությունն անցկացվել է մեկ օրում՝ առանց բանավոր ընթացակարգի: Դիվանագիտական սկանդալով սպառնացող պատմության հիմքում Spiegel-ի և Mitteldeutscher Rundfunk-ի հրապարակումներն են, որոնցում պնդում կա՝ Գերմանիայում հայկական մաֆիա գոյություն ունի:

Գերմանական հեղինակավոր լրատվամիջոցները պնդում են՝ քրեական գործերի դաշնային ծառայությունը և վեց երկրամասի քրեական գործերի ծառայությունները տարիներ շարունակ գաղտնի հետաքննություն են վարում ընդդեմ հայկական մաֆիայի:

Հատուկ այս գործողությունը՝ FATIL անվանմամբ, Գերմանիայում հանցավորության դեմ պայքարի ամենալուրջ գործերից է՝ հայտարարում են ու մանրամասնում՝ այս գործով արդեն ողջ երկրի տարածքում 14 գործ է հարուցվել, 42 անձի դեմ ֆինանսական հետաքննություն է անցկացվել, այդ թվում՝ միլիոնների հասնող փողերի լվացման մեղադրանքով: Հետաքննությանը, ըստ աղբյուրի, միացել են նաև Եվրոպոլն ու Դաշնային հետախուզությունը:

Արդեն հին, բայց նոր աղմուկ հանած թեմայի հետեւում կոնկրետ ուժեր են՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտարարում է Գերմանիայում գործող Հայ ակադեմիականների միության նախագահ, Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ազատ Օրդուխանյանը: Դժվար է ասել՝ թուրք-ադրբեջանական, ռուսական, գերմանական, թե հայկական ուժեր են, բայց միտումն ակնհայտ է՝ ասում է:

«Անպայման միտում եմ տեսնում, կարծում եմ՝ դրա հետեւում չափազանց շահագրգիռ մարդիկ կան, որոնք շարունակ փորձում են թեման օրակարգում պահել: Ունեմ ենթադրություններ, բայց կդժվարանամ կոնկրետ անուններ տալ: Իրավունք չունեմ այս պահին սիրողական գնահատական տալ»:

Զրուցակիցս պատահական չի համարում նաեւ, որ սկսել են շրջանառել, Օրդուխանյանի բնորոշմամբ, Գերմանիայում հայ ազգի խորհրդանիշ Արթուր Աբրահամի, Կարո Մուրատի ու քաղաքական թիվ մեկ ներկայացուցչի՝ դեսպանի անունները: Եթե թեմայի հիմքում լուրջ փաստեր լինեին, դաշնային իրավապահ մարմինները չէին հապաղի կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ասում է: Թեման այլ կողմ էլ ունի՝ քաղաքական, որքան էլ ներկայիս դեսպանը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման ակտիվ ջատագովն է:

«Նախկին իշխանությունները չափազանց վարկաբեկված էին ու լուրջ չէին ընդունվում  եվրոպական շատ մայրաքաղաքներում էլ: Աշոտ Սմբատյանն էլ է համարվում իրենց ներկայացուցիչը, ու քանի որ անձի փոփոխություն չի եղել, կարծում եմ՝ ինրեցիայով շարունակում են նախկին մոտեցումը պահպանել: Դա, իհարկե, ճիշտ մոտեցում չէ, բայց այդպես է»:

Շպիգելը փոխանցել էր, թե Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայիանդամներին ձերբակալելու ուղղությամբ: Օրդուխանյանի դիտարկմամբ՝ Գերմանիայում ապրող օտար ազգերի մեծ մասն ունեն հանցավոր խմբեր ու պետք է զգուշանալ դրանց մաֆիա անվանել: Հարցն այնքան բարդ չէ, որքան, թերեւս, ներկայացվում է՝ ասում է:

«Գուցե որոշ անձինք որոշ սխալներ արել են, դրանց համար պետք է պատիժ կրեն: Բայց չի կարելի նրանց համեմատել այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են տեռորիստական խմբերը, նարկոբիզնեսով, կանանց վաճառքով զբաղվող խմբերը, որոնք տեսնում ենք այստեղ: Իսկ Արթուր Աբրահամին կամ դեսպանին կապել ինչ-որ մաֆիական կառույցների հետ՝ աբսուրդ է: Այս մասին առհասարակ չարժե խոսել»:

Հանցագործ խմբավորման հետ իրենց առնչությունն արդեն հերքել և մեղադրանքն անհեթեթություն են որակել թե հայազգի հայտնի բռնցքամարտիկները, թե անձամբ Հայաստանի դեսպանը:

ԱԳՆ-ից էլ հայտարարել են՝ դեսպանին հետ կանչելու որևէ թեմա այս պահին չի քննարկվում, բայց միաժամանակ գերմանական մարմիններին հարցում է ուղարկվել՝ մամուլի պնդումների արժանահավատությունը ճշտելու համար: «Ռադիոլուրն» ակնկալում է նաեւ Գերմանիայում Հայաստանի դեսպանի գերմանացի փաստաբանի մեկնաբանությունն ու պարզաբանումը աղմկոտ հարցի ուշագրավ դրվագների շուրջ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4