Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 16, 2018

Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ

Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հրամանով չեխահայ հայտնի մշակութային եւ հասարակական գործիչ, գործարար, ՚ՈՒրարտու՚ հայ-չեխական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը ծննդյան 60 ամյա հոբելյանի առիթով պարգեւատրվել է նախարարության Ոսկե հուշամեդալով։

Այս մասին իր ողջույնի խոսքում հայտնեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը օրերս Լյուցերնա կենտրոնի դահլիճում տեղի ունեցած հոբելյանական երեկույթի ժամանակ։ Ներկայացնելով Ալեքսանդր Սարգսյանի անցած ստեղծագործական ճանապարհը, Հայաստանի դեսպանը ընթերցեց նաեւ սփյուռքի նախարարի շնորհավորական նամակը, որում մասնավորապես ասվում է . ՙԱնշափ բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը Չեխիայի հայ համայնքում հայերին համախմբելու, հայ մշակույթի, լեզվի պահպանման ու տարածման, ինչպես նաեւ հայ եւ չեխ ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում։ Շնորհակալ ենք Սփյուռքի նախարարության հետ ակտիվ համագործակցության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արցախին աջակցելուն ուղղված Ձեր աշխատանքների համար, որ տարիներ շարունակ իրականացնում եք Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության , ՙԱպրիլ 24 կոմիտե՚ի  եւ համայնքում գործող այլ կառույցների եւ անհատների հետ միասնաբար՚։

Հոբելյանական երեկոյի ընթացքում հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ, անակնկալ մատուցեցին նաեւ Չեխիայի Հայ երիտասարդների միության պարախմբի մասնակիցները, ովքեր այս տարի գարնանը Պրահայի կենտրոնում Ալեքսանդր Սարգսյանի բեմադրությամբ ներկայացրել էին ՙԲերդ՚ եւ ՙՔոչարի՚ պարերը։ Իսկ վերջում ներկաներին զարմացրեց նաեւ հոբելյարը՝ հրաշալի կատարելով հայկական ժողովրդական եւ էստրադային երգեր։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանի ջանքերով 2006 թվականին չեխական Յիհլավա քաղաքում կանգնեցվել է Չեխիայում առաջին հայկական խաչքարը, նրա ջանքերով ժամանակին գործել է տեղի հայկական դպրոցը, էստրադային ՙՀայուհիներ՚ անսամբլը,իրականցվել են  հայ-չեխական ուսանողական փոխանակման ծրագրեր, լույս են տեսել հայ ժողովրդի պատմությանը նվիրված հրատարակություններ, կազմակերպվել են ցուցահանդեսներ ու տարբեր ձեռնարկներ։ Նա ակտիվորեն մասնակցել է Ցեղասպանության եւ Արցախի խնդիրներին նվիրված համայնքային կարեւորագույն նախաձեռնություններին։

ՕՐԵՐ եվրոպական ամսագրի խմբագրակազմը միանում է բոլոր շնորհավորանքներին եւ մաղթում առողջություն եւ բեղուն գործունեություն։

 

ՕՐԵՐ

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4