Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 16, 2018

Ուժի մեջ են մտնում Իրանի դեմ նոր, կոշտ պատժամիջոցները. ինչպես կդիրքավորվի Հայաստանը

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտնում Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սահմանված նոր, կոշտ պատժամիջոցները, որոնք վերաբերում են էներգետիկ և ֆինանսական ոլորտներին: Իրանի դեմ պատժամիջոցների մեծ մասը չեղարկվել էր դեռևս 2015թ.՝ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ, այն բանից հետո, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ համաձայնագիր ստորագրվեց: Թեհրանի դեմ պատժամիջոցները Վաշինգտոնի քաղաքական օրակարգում նորից ակտուալ դարձան ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Թրամփի վարչակազմը հույս ունի, որ նոր և ավելի կոշտ պատժամիջոցներով հնարավոր կլինի ստիպել Իրանի իշխանություններին վերջ տալ բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին, սահմանափակել այդ երկրի ակտիվությունը Մերձավոր Արևելքում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ։

«Եթե խոսքը վերաբերում է նախագահ Ռոհանիին և նրա թիմին, նրա ղեկավարած կառավարությանը, ապա արտաքուստ կարող է թվալ, թե Իրանի իշխանությունները դեմ են Միացյալ Նահանգների քաղաքականությանը: Բայց, ամեն դեպքում, Ռոհանին և Զարիֆը ճիշտ են գնահատում, ադեկվատ են գնահատում իրավիճակը, և՛ երկրի ներսում տնտեսական իրավիճակը, և՛ երկրից դուրս: Նրանք փորձում են այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կմեղմեն այն միջազգային ճնշումները, որոնք նախաձեռնել է Թրամփի վարչակարգը»,- ասաց Իսրայելյանը՝ հավելելով, որ խոսքը մոտ մեկ ամիս առաջ Իրանի կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանում մեծ հակազդեցությամբ ընդունված Ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման վերաբերյալ կոնվենցիայի մասին է:

Միևնույն ժամանակ, մեր զրուցակիցը նշեց, որ երբ Միացյալ Նահանգները վերականգնեց պատժամիջոցների երկրորդ փուլը, Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը՝ կարևոր կառույց , որի վերջնական հաստատումից է կախված խորհրդարանի ընդունած օրենքների իրավական ուժ ստանալը, հավանության չարժանացրեց վերոնշյալ՝ Ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման վերաբերյալ կոնվենցիան. ստացվեց այնպես, որ Իրանը փաստացի չմիացավ այդ համաձայնագրին: «Հետաքրքիր է, որ Զարիֆը խորհրդարանում այսօր ունեցած իր ելույթում կրկին վերահաստատեց Իրանի կառավարության, գործող իշխանությունների՝ համաձայնագրին միանալու հաստատակամությունը»,- հավելեց Իսրայելյանը:

Իսրայելյանը նկատեց, որ պատժամիջոցներն, անշուշտ, բացասական ազդեցություն ունեցել են, և տնտեսության համար պատասխանատու Հասան Ռոհանին քաջ գիտակցում է, որ որոշ քայլեր պետք է ձեռնարկել մի կողմից՝ արտաքին ճնշումները նվազեցնելու, մյուս կողմից՝ ներքին խնդիրները լուծելու համար:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի հետ սահմանի հնարավոր փակման վերաբերյալ հայտարարությանը՝ մեր զրուցակիցն ասաց. «Վստահաբար կարող եմ ասել, որ հայտարարությունն այլ կոնտեքստում էր արված: Տեսականորեն, վարչապետը ներկայացրեց, թե Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակասությունների լարվածության աճի հետևանքով ինչ իրավիճակ կարող է ստեղծվել Իրան-Հայաստան սահմանին… Այսինքն` վարչապետն իր ելույթում անմիջապես այդ խոսքից հետո հստակ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո, եթե իր ղեկավարած ուժը կրկին ստանձնի Հայաստանի ղեկավարումը, ապա պատրաստ է Ւրանի հետ հարաբերությունները բարձրացնելու նոր որակի»:

Իսրայելյանը, կարևորելով Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները, միևնույն ժամանակ ցավով փաստեց, որ միջուկային համաձայնությունից հետո հայ-իրանական հարաբերություններում որևէ նոր ծրագիր չիրականացվեց: «Ի վերջո, իրանական կողմն էլ պետք է վերանայի իր քաղաքականությունը Հայաստանի հետ: Մենք միշտ ընդգծել ենք, որ Հայաստանը Եվրոպային կապվելու հարցում անվտանգության առումով կարևոր երկիր է Իրանի համար: Բայց, չգիտես ինչու, Իրանի համար Հայաստանը կարևորվում է, երբ որ ինչ-որ լարվածություն է առաջանում… Մենք մեր գործողություններով, դիվանագիտության միջոցով իրանական կողմին պետք է հստակ հասկացնենք, որ եթե այս ծանր, դժվար պայմաններում Հայաստանը կարողանում է ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները կարգավորելիս հստակ նշել Իրանի կարևորությունը, հետևաբար, Իրանը պետք է, այսպես ասած, փոխհատուցի Հայաստանի այս քայլը՝ կլինի դա ներդրումների միջոցով, թե ավելի ակտիվ քաղաքականությամբ, ինչը նկատում ենք տարածաշրջանում մյուս երկրների հետ հարաբերություններում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4