May 25, 2019

Ստամբուլի հռչակագիրը PR քայլ էր և օգտագործվեց նաև որպես զենք Հայաստանի դեմ

«Ստամբուլում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը եռակողմ ձևաչափով թվով վեցերորդն էր: Կարելի է ասել, որ այս հռչակագրում նախորդ հռչակագրերի հետ համեմատած խոշոր փոփոխություններ չկային: Եվ ճիշտ է, Իրանի արտգործնախարարը ստորագրել է մի հռչակագրի տակ, որտեղ պաշտպանվում է նաև տարածքային ամբողջականությունը, բայց Իրանը մշտապես կողմ է եղել տարածքային ամբողջականությանը և Արցախյան հակամարտության հարցում միշտ որդեգրել և որդեգրում է չեզոք քաղաքականություն»,- ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 30-ին Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպմանը, որի արդյունքում ընդունվել է հռչակագիր, որտեղ հիշատակվում է նաև արցախյան հիմնախնդիրը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանային բոլոր հակամարտությունները՝ Եմենի, Սիրիայի, Պաղեստինի, պետք է լուծվեն միջազգային օրենքի սահմաններում՝ ավելացնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես կողմ է եղել միջազգային օրենքների սահմաններում Արցախյան հակամարտության խաղաղ բանակցային ճանապարհով լուծմանը: Միսակյանը նաև շեշտեց այն հանգամանքը, որ Իրանի արտգործնախարար Զարիֆը Արցախյան հակամարտությունը չի նշել վերոնշյալ երեք հակամարտությունների հետ:

«Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, Իրանը, աչքի տակ ունենալով իր ներքին խնդիրները, միջազգային օրենքներում միշտ նշում է տարածքային ամբողջականության կարևորությունը՝ խուսափելով ազգերի ինքնորոշման իրավունքի հայտարարումից, քանի որ Իրանի ներսում կան ներքաղաքական խնդիրներ, որոնք հովանավորվում են նաև արտասահմանից»,- հավելեց նա:

Միսակյանը նաև նշեց, որ Ստամբուլում կայացած վերջին եռակողմ հանդիպումը Իրանը փորձում էր ավելի շատ օգտագործել տնտեսական համատեքստում, ուստի և՛ իրանական ԶԼՄ-ներում, և՛ պաշտոնական հայտարարություններում, ինչպես նաև Զարիֆի խոսքում կարևորվում էր այն հանգամանքը որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակելու են տնտեսական լուրջ համագործակցությունն Իրանի հետ:

«Կարող ենք փաստել, որ մտահոգվելու առիթ չկա… Ադրբեջանի կողմից սա օգտագործվեց որպես PR քայլ կամ Հայաստանի նոր կառավարության, հայ ժողովրդի վրա ազդելու զենք: Ինչպես տեսանք, հայկական տիրույթում բավական մեծ արձագանք գտավ և հաջողվեց իրենց PR քայլ»,- հավելեց նա՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյոք ստամբուլյան հռչակագրում կան նոր դրույթներ, և մտահոգվելու կարիք կա, թե ոչ՝ կապված արցախյան հարցում իրանական դիրքորոշման հետ:

1in,am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4