Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 16, 2018

Համաներումը «Սասնա ծռերի» վրա կտարածվի, իսկ «Նորքի զինված խմբի» վրա՝ ոչ. ամբաստանյալները դժգոհում են

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակված համաներման նախագիծը դժգոհությունների առիթ է դարձել:

Ինչպես հայտնի է, համաներման նախագիծը տարածվում է «Սասնա ծռեր» խմբի այն անդամների վրա, որոնք չեն մեղադրվում սպանության համար եւ որի դեմ չեն առարկում տուժողները կամ պատանդառուները, ինչպես նաեւ Շանթ Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը:

Այս նախագծով համաներումը չի տարածվում, սակայն, 2015 թվականի նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից մեծ շուքով վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալների վրա: Ըստ էության, դժգոհության առիթ դարձել է այն, որ համաներում կտարածվի «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, բայց 2015թ․Նորք-Մարաշում վնասազերծված խմբի անդամներին համաներումը չի վերաբերվի։ Երկու գործով ամբաստանյալներն էլ, այսպես ասած, դուրս էին եկել նախկին իշխանությունների դեմ:

Մեր զրույցում փաստաբան Ինեսա Պետրոսյանը, որը պաշտպանում է ոչ միայն Սասնա ծռերի, այլ նաեւ՝ զինված խմբի գործով ամբաստանյալների շահերը, նշեց, որ ինչպես ծռերի դեպքում էր նշվել առանձին կետով, այնպես էլ՝ համաներման տեքստում զինված խմբի մասով պետք է նշվեր: «Ակնհայտ է, որ այս մարդկանց մեղսագրված է իշխանության յուրացում նախապատրաստելը, նրանք ոտնձգում էին նախկին իշխանության դեմ եւ միանշանակ է, որ իրենց նկատմամբ նույնպես պետք է տարածվեր: Ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչն է պատճառ դարձել, որ Արդարադատության նախարարությունը, կառավարությունը համաներման տեքստը պատրաստելիս այս հանգամանքները հաշվի չեն առել: Նշեմ նաեւ, որ այդ հարցի վերաբերյալ գործով անցնող ամբաստանյալները նաեւ դիմում էին ներկայացրել վարչապետին, Արդարադատության նախարարին՝ նշելով այդ ամենը, եւ ստացվել է պատասխան՝ ի գիտություն հաշվի կառնվի իրենց կողմից ներկայացված դիմումը, բայց երբ հրապարակվեց արդեն պաշտոնական տեքստը, պարզ դարձավ, որ իրականում հաշվի չի առնվել եւ պատճառների վերաբերյալ ես որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչն է խնդիրը: Ակնհայտ է, որ այս մարդիկ նույնպես նախկին իշխանությունների հետապնդվողներ են եղել, իրենց նկատմամբ էլ, ինչպես ծռերի նկատմամբ, իրադրության փոփոխման հետեւանքով հեղափոխությունից հետո փոփոխվեցին խափանման միջոցները: Կարծես թե նույն վերաբերմունքն էր, բայց համաներման տեքստը նայելիս հասկանում ենք, որ այլ է վերաբերմունքը, ինչն անընդունելի եմ համարում»,- մեր զրույցում կարծիք հայտնեց Պետրոսյանը: Նա նշեց, որ Ծռերի ու զինված խմբի մեղադրանքները քրեաիրավական առումով տարբեր են, մասնավորապես ծռերը մեղադրվում են շենք շինություններ գրավելու, պատնադ պահելու մեջ, իսկ զինված խմբի անդամները՝ ապօրինի զենքի եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության: «Գիտեք, որ այստեղ որեւէ գործողություն տեղի չէր ունեցել, նաեւ պետք է նշենք, որ շատ անձինք տեղյակ էլ չէին, թե ինչ պետք է տեղի ունենա, բայց իրենց էլ մեղսագրված են նույն արարքները: Կարծում եմ՝ ընդհանուր որոշում կկայացնենք եւ բնականաբար որոշակի գործողություններ կլինեն»,- հավելեց փաստաբանը:

Զինված խմբի գործով ամբաստանյալ, ազատության մեջ գտնվող Նելի Մինասյանը, որ սպասում էր համաներվելուն, մեր զրույցում նշեց, որ իր համար եւս անհասկանալի է նման մոտեցման պատճառը: Նա նշում է, որ իրենց եւ «Սասնա ծռերի» պայքարը եղել է նախկին իշխանությունների դեմ, տարբերությունը միայն այն է, որ ծռերի դեպքում կա հստակ գործողություն, իսկ իրենց դեպքում՝ ոչ: «Վարաչպետի պաշտոնակատարին ես այդ հարցն եմ ուղղել, որպեսզի նշի մի քանի պատճառ, թե ինչու մեզ վրա չի անդրադառնում համաներումը: Սասնա ծռերի հետ համեմատում եմ այն պատճառով, որ երկու կողմերի պայքարը եղել է նույնը նախկին իշխանությունների դեմ ու ինձ հետաքրքիր է մենակ այն հանգամանքը, որ եթե Սասնա ծռերը կատարել են միայն գործողություն, կա անգամ գույքային վնաս եւ այլն, մեր պարագայում չկա որեւէ գործողություն ու ըստ այդմ ինձ համար անհասկանալի է՝ ինչի է մի կողմը համաներվում, մյուս կողմը՝ ոչ»,- եզրափակեց Մինասյանը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հետաքրքվեցինք, թե ի՞նչ պատճառով զինված խմբի ամբաստանյալների վրա համաներումը չի տարածվում: Ի պատասխան Քրմոյանն ասաց հետեւյալը. «Համաներման պրոցեսը փակ ռեժիմով է քննարկվում, նախ, որպեսզի որեւէ կոռուպցիոն խնդիրներից, չարաշահումներից միջամտություններից խուսափեն: Երկրորդ՝ տեղեկատվությունը շատ հաճախ հրապարակվում է տարբեր կայքերում եւ տարբեր նախագծեր են եւ չգիտեմ մեր քաղաքացիները որ նախագիծն են տեսել: Բովանդակային չեմ կարող ասել, տարածվում է այդ խմբի վրա, չի տարածվում, կամ խմբի որ անդամի վրա է տարածվում, որինը՝ ոչ: Ընդհանուր կանոնը հետեւյալն  է՝ ստանադարտ համանրումը, որը տարածվում է մեծ թվով դատապարտյալների վրա, կան հոդվածներ, որոնք սահամանափակ է տարածվում (ծանր եւ առանձնապես որոշ հանցակազմերի վրա տարածվում է մինիմալ չափով՝ ընդամենը 6 ամիս է կրճատվում) կան քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածներ, որոնց վրա չի տարածվում եւ կան նաեւ սահմանափակումեր, որոնց առկայության պայմաններում չի կիրառվում, եթե նախկինում ներվել է, կրկնահանցագործություն է կատարել, կա հարուված գործ: Մի շարք սահմանափակումներ կան ստանդարտ եղանակով, որը բոլոր համաներումներում կիրառվում է այս կամ այն չափով:

Ինչ վերաբերում է կոնկրետ տվյալ անձանց, մենք ստացել ենք բազմաթիվ գրավոր, բանավոր բողոքներ, առաջարկներ, դիմումներ, թե որ խմբերին ընդգրկել համաներման ընթացքում, բոլորը ընդունվել են ի գիտություն, բոլորը հաշվի են առնվել: Որոշումը ընդունվել է ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակի, պետության համապատասխան առաջնահերթությունների, հումանիտար ակցիայի շրջանակների կոնտեքստում, մենք դեռեւս չեն կարող ասել՝ ում վրա է տարածվում, ում վրա չի տարածվում, մանավանդ որ վերջնական որոշումը ընդունողը Ազգային ժողովն է, կառավարությունը համապատասխան ձեւաչափով ներկայացրել է նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի քննարկման ընթացքու,մ դրանից հետո 1-ին, 2-րդ ընթրեցում հնարավոր են փոփոխություններ: Մի բան կարող եմ ասել, որ համաներումը փորձել ենք հնարավորիս լայն եղանակով անել, բայց վերջնական բովանդակային քննարկում այս պահին չեմ կարող ծավալել, որովհետեւ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի շրջանակներում մենք սահմանափակված ենք եւ չենք կարող: Նաեւ ասեմ, որ բազմաթիվ նախագծեր են շրջանառվում տարբեր կայքերում, որոնց մեծ մասը արդեն իրականությանը չի համապատասխանում, վերջնական որեւէ տարբերակ չի հրապարակվել, որը համապատասխանում է իրականությանը»:

Մեր դիտարկմանը, որ նախագիծն արդեն իսկ երեկվանից հրապարկվել է ԱԺ կայքում եւ դժգոհությունները հենց այդ նախագծից են, փոխնախարարը նկատեց, որ օրենքի շրջանակներում այդ նախագիծը փակ է: «Մենք ասում ենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջն է, որ այդ քննարկումը պետաիրավական հանձնաժողովում իրականացվում է փակ, ենթադրաբար որեւէ տեղեկություն մինչեւ այդ քննարկումը չի կարող հրապարակվել»,- պատասխանեց Քրմոյանը: Ճշտող հարցին՝ այսինք չի բացառվո՞ւմ, որ համաներման տեքստում փոփոխություններ լինեն, Քրմոյանը դրական պատասխան տվեց. «Ոչ թե չի բացառվում, դա միայն կառավարության փաստաթուղթը չի, դա ԱԺ-ն է ընդունում, ենթարդում եմ, որ ԱԺ պատգամավորները կունենան առաջարկություններ»

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4