Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
November 21, 2018

Վրաստանի նախագահական ընտրություններով շատ հեռահար ծրագրեր են մշակվում, ամբողջ հայ համայնքը պետք է մասնակցի դրանց․ Ջոնի Մելիքյան

Վրացական հարցերով մասնագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը կանխատեսելի էր: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ պատճառը վրացիների դժգողությունն է երկրում տիրող վերջին շրջանի տնտեսական իրավիճակից և ներքաղաքական խնդիրներից:

«Այս տարվա ընթացքում ընդդիմության ակտիվ քննադատությունը բերեց նրան, որ իշխանությունն իր սեփական թեկնածուն չառաջադրեց և սատարեցին անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, ինչը ընտրողների մի մասի մոտ բացասական արձագանք առաջացրեց, չընդունվեց: Արդյունքում, չլինելով իշխող կուսակցության անդամ, չընդունվեց հասարակության կողմից: Նա չէր արձագանքում այդ մասին քննադատություններին, այլ կերպ էր վարում ընտրապայքարը, բայց տեսնում ենք, որ այդ ամենն ունեցավ իր ազդեցությունը արդյունքների վրա»,- նշեց Ջոնի Մելիքյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Վրաստանի նախագահական ընտրություններում 25 թեկնածուներից և ոչ մեկը չհավաքեց առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ քանակությամբ ձայներ:  Երկրորդ փուլ անցավ իշխանությունների աջակցությունը վայելող անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր Գրիգոլ Վաշաձեն, որը  նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից էր: Ընտրությունների երկրորդ փուլը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 2-ից ոչ ուշ:

Նշենք նաև, որ Tert.am-ի հետ զրույցում Վրաստանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը հայտնել էր, որ վրացահայ համայնքը միասնաբար քվեարկելու է Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին:

Ջոնի Մելիքյանը նկատեց, որ երկրորդ փուլ անցած թեկնածուների ձայների քանակը շատ մոտ են, և դա էլ  իր մեջ «մեսիջ» է պարունակում:

«15 000 ձայների տարբերությամբ Սալոմե Զուրաբիշվիլին առաջին տեղով անցավ երկրորդ փուլ, իսկ Վասաձեն՝ երկրորդ տեղով: Վերջինս ցույց տվեց, որ Սաակաշվիլիի ուժի նկատմամբ նախկինում եղած դժգոհություններն արդեն հաղթահարվել են, նախկին ժամանակների հետ չեն ասոցացվում: Վաշաձեի ստացած այդ 37 տոկոսին պետք է ավելացնել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության Դավիթ Բաքրաձեի ձայները, որը Սաակաշվիլիի թիմակիցն էր, և այսօր էլ հայտարարել է, որ աջակցելու է Վաշաձեին: Մոտավորապես 48 տոկոս աջակցություն կունենա ընդդիմադիր թեկնածուն, ինչը արդեն առավել հավանական է դարձնում նրա հաղթանակը երկրորդ փուլում»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Ջոնի Մելքյանը նկատեց, որ հնարավոր է Սալոմե Զուրաբիշվիլին էլ աշխատի ձեռք բերել այն մարդկանց ձայները, որոնք չեն մոռացել  Սաակաշվիլիի ժամանակները և դեմ են նրա վերադարձին քաղաքականություն: Ըստ նրա՝ հնարավոր է այս դեպքում իշխանության կողմից աջակցություն ստացող թեկնածուն այնպես աշխատի, որ  ընտրություններին մասնակցողները ոչ թե քվեարկեն իր օգտին, այլ՝ Սաակաշվիլիի դեմ:

«Պայքար է լինելու Սաակաշվիլիի և Բիձինա Իվանիշվիլի միջև: Սաակաշվիլին արդեն տոնում է հաղթանակը: Արդեն նկատվում է՝ նա ցանկանում է վերադառնալ քաղաքականություն: Իր կուսակցությունն արդեն հայտարարել է, որ եթե իրենց թեկնածուն ընտրվի, համաներում կլինի և Սաակաշվիլիին քաղաքացիությունը կվերադարձնի: Իսկ դա ցույց է տալիս, որ այդ սիմվոլիկ պաշտոնի՝ նախագահի համար հաղթանակը կարող է դառնալ ներքաղաքական լուրջ փոփոխությունների հիմք: Սաակաշվիլիի վերադարձը Վրաստանի ներքաղաքական կյանք բավականաչափ կլարի և գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող կուսակցությունը շատ լուրջ խնդիրներ կարող է ունենալ»,- ասաց նա:

Անդրադառնալով հայ համայնքի ընտրության հարցին, թե արդյոք նպատակահարմար դիրքորոշում է ընտրել Սալոմե Զուրաբիշվիլիին, Ջոնի Մելիքյանը նկատեց՝ պետք է պարզապես հիշել Սաակաշվիլիի ժամանակները, երբ երկիրը ոստիկանական էր դարձել, որոշ դժվարություններ կային նաև քաղաքացիական ակտիվության հետ:

«Նաև շատ հետաքրքիր է, որ Վրաստանում ադրբեջանցի պատգամավոր Բայրամովը հայտարարեց, որ Բորչալուի մոտ 85 տոկոսը քվեարկելու է  Վաշաձեի օգտին, ինչը մեր հայության համար  պետք է հիմք լինի հասկանալու, թե ինչպիսի փոփոխություններ կարող են լինել Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ, եթե նա ընտրվի,- ասաց Ջոնի Մելիքյանը՝ պարզաբանելով, որ իհարկե նախագահը արտաքին քաղաքականության մեջ ներկայիս կառավարման համակարգի դեպքում մեծ լիազորություններ չունի, բայց եթե ընդդիմադիր ուժի նախագահն ընտրվի, գուցե ամրապնդվեն Սաակաշվիլիի թիմի ուժերը 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, այն ժամանակ գուցե հաղթեն և այդ պարագայում գուցե Սաակաշվիլին անգամ վարչապետ դառնա,-  այդ դեպքում եթե Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները վատանան, և եթե Սաակաշվիլին շարունակի խորացնել Վրաստանի հարաբերությունները հարևաններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կստանանք որոշ բարդություններ»:

Ջոնի Մելիքյանի նկատառմամբ՝ վրացահայ համայնքը մեծ ազդեցություն չունի Վրաստանում, պետք է աշխատի հայանպաստ լոբբինգ անելու ուղղությամբ:

«Լավ կլիներ, որ Վրաստանում և Հայաստանում ընտրված վրացահայ պատգամավորները աշխատեին, զբաղվեին լոբբիստական աշխատանքով:  Այնպես անեին, որ ամբողջ համայնքը գնար և մասնակցեր ընտրություններին, քանի որ շատ հարցեր կախված կլինեն հենց այս ընտրություններից: Գուցե շատերին թվում է, որ սիմվոլիկ ընտրություններ են, բայց դրանցով շատ հեռահար ծրագրեր են մշակվում: Լավ կլիներ, որ մեր բոլոր պատգամավորները միասին աշխատեն, կողմ դնեն իրենց քաղաքական տարաձայնությունները և հասկանան, որն է իրենց համար օգտակար և ինչ են ցանկանում ստանալ ապագայում»,- ասաց նա:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4