Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
November 21, 2018

Անթույլատրելի եմ համարում շփման գծի փոփոխությունը Ադրբեջանին ինչ-որ տարածքներ հանձնելու դիմաց. Եվսեև

«Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի հաստատումը լավ է, բայց այն չի կարող երաշխավորել առճակատման բացակայություն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։

Մեր զրուցակիցը շարունակում է. «Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև միշտ կապ կար, բայց դա չէր բացառում ռազմական միջադեպերը։ Իհարկե, փաստը, որ այդպիսի կապ կա՝ դրական է, բայց Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դեռ շատ հեռվում է»։

Հարցին՝ ընտրություններից հետո ղարաբաղյան հարցում տեղաշարժ հնարավո՞ր է, Վլադիմիր Եվսեևը պատասխանեց. «Ամեն ինչ կորոշվի Հայաստանի Հանրապետությունում։ Եթե Հայաստանը լինի կայուն, եթե տնտեսությունը սկսի զարգանալ, լինեն այլ դրական ազդակներ, ապա հնարավոր է հետագա առաջընթաց։ Եթե արտահերթ ընտրությունները իրավիճակը չբարելավեն, տնտեսությունը մնա նույն մակարդակի վրա՝ ապա Ադրբեջանը առաջ չի գնա»։

Այն, որ վարչապետ Փաշինյանը ընտրություններից հետո կունենա մեծ լեգիտիմություն, արդյո՞ք միջազգային հանրության համար կօգտագործվի որպես առիթ ղարաբաղյան հարցում նրան որոշում պարտադրելու համար, դիտարկմանն ի պատասխան փորձագետը պատասխանեց. «Իհարկե, հանրության աջակցությունը լավ բան է, բայց որպեսզի ղարաբաղյան հարցում ինչ-որ բան որոշվի, ապա սոցիալ-տնտեսական հարցում առաջընթաց է հարկավոր՝ դա շատ ավելի կարևոր է։ Միջազգային հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը պատասխանատու է կայունության համար, բայց որպեսզի ռեալ քայլեր լինեն կարգավորման հարցում, ապա Հայաստանում պետք է սոցիալ-տնտեսական բարելավում լինի, որպեսզի Հայաստանը, որպես պետություն, ամրանա, որպեսզի ավելի շատ հնարավորություն ունենա նաև զենք գնելու համար։ Ադրբեջանի համար դա համագործակցության ազդակ կարող է լինել»։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ուժերի բալանսին՝ հատկապես Ադրբեջանի ձեռք բերած վերջին ռազմական գործարքներից հետո, Վլադիմիր Եվսեևը նկատեց. «Եթե խոսենք ուժերի բալանսի մասին, ապա որակական բալանսը պահպանվում է, ինչը չի կարելի ասել քանակական բալանսի մասին։ Այդ իմաստով Ադրբեջանն առավելություն ունի։ Հենց այդ պատճառով ես անթույլատրելի եմ համարում շփման գծի փոփոխությունը Ադրբեջանին ինչ-որ տարածքներ հանձնելու դիմաց։ Դա Ադրբեջանին կսադրի, որպեսզի նա ոչ միայն անվտանգության գոտին զավթի, այլ հենց Լեռնային Ղարաբաղը»։

Մեր զրուցակիցը նաև նշում է, որ վերջին շրջանում նկատելի է ղարաբաղյան հարցում ամերիկյան կողմի ակտիվությունը. «Այո, ցավոք սրտի, այնպիսի տպավորություն է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ շարունակում է սկսած խաղը։ Ես այդպիսի տրամաբանությունը չեմ հասկանում, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող կողմը նախկինում այդպիսի գործելաոճ չուներ»։

Ռուսաստանը, որ համարվում է ղարաբաղյան հարցում դոմինանտ խաղացող, արդյո՞ք որևէ կերպ կարձագանքի ԱՄՆ ակտիվությանը դիտարկմանն ի պատասխան, Վլադիմիր Եվսեևը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ոչ մի դոմինանտություն չկա, բայց Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, մի կողմի հետ չի խաղում, փորձում է լինել հավասար միջնորդ։ Ռուսաստանն իսկապես հետաքրքրված է կարգավորմամբ, որովհետև եթե անկայունություն լինի, ապա ԱՄՆ-ի համար միևնույն կլինի, իսկ Ռուսաստանի համար դա խնդիր է, որովհետև հնարավոր է՝ մեծ կոնֆլիկտի դեպքում առճակատում լինի Թուրքիայի հետ։ Այդ պատճառով Ռուսաստանն իսկապես հետաքրքրված է կայունությամբ, իսկ Միացյալ Նահանգները կարող է անհրաժեշտության դեպքում իրավիճակը անկայունացնել, որովհետև դա բխում է ԱՄՆ-ի կարճաժամկետ հետաքրքրություններից»։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4