June 26, 2019

1999թ հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը (տեսանյութ)

1999թ հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը:

Այդ օրը, ժամը 17:13-ին,  ԱԺ նիստերի դահլիճ ներխուժեցին 5 զինված ահաբեկիչներ’ ավտոմատի կրակահերթ ուղղելով առաջին շարքում նստածների ուղղությամբ:

Սպանվեցին 8 հոգի` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ, կենդանի մնացածները պատանդ մնացին ԱԺ նիստերի դահլիճում:

Պաշտոնական աղբուրները մոտավորապես 5 ժամ չէին հաստատում պետության առաջին դեմքերի սպանության փաստը:

Միայն երեկոյան 22-ից հետո նախագահականից տարածվեց հաղորդագրություն’ հաստատելով, որ կան զոհեր ու վիրավորներ:

Ուշ երեկոյան սպանվածների դիակները դուրս բերվեցին խորհրդարանի շենքից: Բանակցությունները ահաբեկիչների հետ շարունակվեցին մինչեւ լույս: Նրանց հետ հանդիպեց նույնիսկ այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Առավոտյան պատանդները ազատ արձակվեցին, ահաբեկիչները հանձնվեցին’ ստանալով անվտանգության երաշխիքներ:

Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը սկսվեց 2001 թ. հունվարին ու տեւեց մոտ 3 տարի:

Պետության առաջին դեմքերին դաժանաբար գնդակահարած ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4