June 21, 2019

Ես առաջադրվել եմ վարչապետ չընտրվելու համար. Նպատակն է՝ որևէ սողանցք բացառելը. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այսօր լրացել է վարչապետի առաջադրման ժամկետը, և «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Ինչպես հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ իր առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ. «Ես առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ չընտրվելու համար: Հետևաբար Ազգային ժողովն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին»:

Նրա խոսքով՝ այս ամենի նպատակն է խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է, առաջիկա ընտրությունների անցկացման որևէ սողանցքը բացառելը:

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ իր համար միանշանակ է, որ Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե իշխանափոխություն էր, այլ հեղափոխություն. «Հայաստանում հեղափոխություն տեղի է ունեցել, բայց դեռևս ամբողջական իշխանափոխություն տեղի չի ունեցել»:

 

Խորհրդարանը պետք է լինի այնպիսին, որ ժողովուրդը այն պաշարելու անհրաժեշտություն չունենա. Նիկոլ Փաշինյան

Հոգեբանորեն պատրաստ եղեք. Մարտի 1-ը մինչև վերջ բացահայտվելու է. Փաշինյան

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այսօր լրացել է վարչապետի առաջադրման ժամկետը, և «Ելք» խմբակցությունը վարչապՀոգեբանորեն պատրաստ եղեք. Մարտի 1-ը մինչև վերջ բացահայտվելու է. Փաշինյան ետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Ինչպես հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ իր առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ:

Փաշինյանը բացատրեց, թե ինչու են պաշտոնյաները հեղափոխությունից օրեր անց դարձյալ կաշառք վերցրել. «Որովհետև խորհրդարանական նախկին մեծամասնությունը նրանց ներշնչել է, թե այս ամենը ժամանակավոր է, իրենք նորից վերադառնալու են: Ընդ որում, մինչ օրս ռևանշի հասնելու երեք իրական փորձ է եղել»:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակմանը՝ Փաշինյանն ասաց. «Սա այն դեպքն էր, երբ սեպը սեպով պիտի հանես»:

Փաշինյանը նշեց, որ հույս ունի, թե որևէ մեկը չի ուզում ՀՀ-ում տեսնել անողնաշար, անդեմ, նոկաուտի ենթարկվող կառավարություն. «Ամենամեծ աղետը թույլ իշխանությունն է, իսկ մեր իշխանությունը չի լինելու թույլ»:

Նա ընդգծեց. «Որևէ մեկը չկասկածի՝ Մարտի 1-ի գործը մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է: Հոգեբանորեն պատրաստ եղեք բացահայտումների ողջ ծավալին»:

 

Ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում. Հին ԸՕ-ով 0 ձայն եք ստանալու. Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այսօր լրացել է վարչապետի առաջադրման ժամկետը, և «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից ԸՕ-ի տապալմանը, նշեց. «Հարգելի ՀՀԿ-ականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում. այդ հին Ընտրական օրենսգիրքը պահելով՝ դուք մեզ մեծ ծառայություն եք մատուցում»:

Նրա խոսքով՝ իրենք ուզում են Ընտրական օրենսգիրքը փոխել, որպեսզի ընտրական պրոցեսը հնարավորինս քաղաքական բանավեճի մեջ դրվի. «Եթե այդ ռևանշիստական տրամադրությունները պահեք, դուք 0 ձայն եք ստանալու: Գոնե ընդդիմություն մնալու ձեր շանսը պահպանեք: Հին Ընտրական օրենսգրքով դուք ընդհանրապես չեք անցնելու»:

Ինձ համար ընտանիքը բարձրագույն արժեք է. Ի՞նչ անենք՝ տանկե՞ր հանենք ԼԳԲՏ համայնքի դեմ. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այսօր լրացել է վարչապետի առաջադրման ժամկետը, և «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

«Ինձ համար ավանդական ընտանիքը բարձրագույն արժեք է, բայց մենք պետք է որոշենք՝ ի՞նչ ենք անում ԼԳԲՏ համայնքի հետ՝ բա՞նտ ենք նստեցնում, Հայաստանի՞ց ենք հեռացնում»,- անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց՝ ընդունո՞ւմ ենք Հայաստանում նրանց գոյության փաստը, թե՞ ոչ:

Փաշինյանի խոսքով՝ սա շատ նուրբ հարց է, և հարցին պետք է բոլորով միասին լուծում տան. «Մեր կառավարությունը դեռ կարողանում է ինչ-որ կերպ խուսափել, բայց 10-20-30 տարի հետո որևէ կառավարություն անխուսափելիորեն առերեսվելու է այս պրոբլեմի հետ: Եվ այդ կառավարությունը պետք է որոշում կայացնի՝ ինքը տանկերը հանում բոլորին գնդակահարո՞ւմ է, թե՞ ճանաչում է այդ մարդկանց գոյությունը ՀՀ-ում»:

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ. ՀՀԿ-ն ևս չմասնակցեց քվեարկությանը

 

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, այսօր լրացել է վարչապետի առաջադրման ժամկետը, և «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ: ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Ելք»-ը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու:

Արդյունքում Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրելու օգտին ոչ մի պատգամավոր չքվեարկեց. դեմ էր 1, ձեռնպահ՝ 11 պատգամավոր:

«Շնորհավորում եմ չընդունված որոշման կապակցությամբ»,- քվեարկությունից հետո ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

 

Ցուցակը կգլխավորեմ ես. ՀՀԿ-ից մեր ցուցակում կարող են լինել 2-3 դեմքեր. Նիկոլ Փաշինյան

Որևիցե շանս չկա, որ Հայաստանում չլինեն արդար ընտրություններ: Հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին վստահեցրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու շեշտեց՝ իրենց իշխանության օրոք ընտրություններ չեն կեղծվելու:

«Անարդար ընտրություններ կազմակերպելու շանս Հայաստանում չկա:  ՏԻՄ ընտրությունները, Երևանի ավագանու ընտրությունները եղել են հին ընտրական օրենսգրքով: Մեկ քվեաթերթիկի ձայն անգամ չի կեղծվել: Ես համոզված եմ, որ մեր իշխանության օրոք ընտրություն չի կեղծվելու, հաղթելու է ժողովուրդը. ինչպես քվեարկեն, այդպես էլ լինելու է »,-ասաց Փաշինյանն ու հավելեց՝ եթե պարտվեն ընտրություններում, կճանաչեն այն ու կգնան:

Նա շեշտեց՝ հին ընտրական ավանդույթներն այլևս չեն լինելու:

Վարչապետի պաշտոնակատարը նաև նշեց՝ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է Ընտրական օրենսգրքի մասով, կազմել, բերել է ԱԺ, Վենետիկի հանձնաժողովում համաձայնությունը ստացել է, հիմա գնդակը խորհրդարանի դաշտում է: Նա վստահեցրեց՝ գործող ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալը ձեռնտու է միայն իշխանությանը, այսինքն՝ իրենց: «Մենք խնդիր չունենք: Հին համակարգը չի լինելու այլևս, այն մարդիկ, ովքեր իրենց ձայն էին բերում, այլևս չեն լինելու իրենց հետ, քանի որ նրանք հազիվ ազատագրվել են: Ես վարչապետ ընտրվելուց հետո մի քանի հոգու հրավիրել եմ և հարցել, թե իրենց ինչին է պետք է պատգամավորի թեկնածու առաջադրվելը, փող ծախսելը: Ուզում էի հասկանալ նրանց մոտիվացիան: Եվ նրանցից մի քանիսը անկեղծ ասացին, որ իրենց կանչել են, ասել, որ որոշակի ձայն պետք է ապահովեն, գնան առաջադրվեն, գումար ծախսեն, ձայներ ապահովեն»,-ասաց Փաշինյանն ու նշեց՝ հիմա ոչ մեկին չեն առաջարկելու նման բան:

Անդրադառնալով նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների  նախընտրական ցուցակներին՝ Փաշինյանն ասաց, որ քննարկումներն այդ հարցով ընթանում են: Նրա նշեց, որ հնարավոր է՝ դաշինքով մասնակցեն խորհրդարանական ընտրություններին, հավանաբար հանդես կգան «Իմ քայլը» անունով:  Նա նշեց՝ իրենց ցուցակում կարող են լինել անհատներ տարբեր տեղերից,  բայց կուսակցական պայմանավորվածություն չկա: Իսկ ցուցակը կգլխավորի հենց Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ Շիրակ Թորոսյանը չի բացառում, որ ինքը կընդգրկվի «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում, Փաշինյանը պատասխանեց՝ ինքը ևս չի բացառում: Մեկ այլ դիտարկմանն ի պատասխան Փաշինյանը նշեց՝ չի կարծում, որ իրենց նախընտրական ցուցակում կլինի Գևորգ Կոստանյանը: «Տպավորություն չստեղծվի, որ մեր ցուցակը կազմված է լինելու հանրապետականներից: Մեր ցուցակում կարող են լինել ՀՀԿ-ից մեկ-երեք մարդ»,-եզրափակեց Փաշինյանը:

 

 

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4