July 18, 2019

«ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ» Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԵՀՀ պայքարում է Հայկական Ցեղասպանության միջազգային ճանաչման, հատուցման և իրավունքների վերականգնման ուղղությամբ

 

«Եվրոպայի Հայերի Համագումար» ի Կանոնադրություն

 

Նախաբան

Հաշվի առնելով Եվրոպական  ցամաքամասում հայկական համայնքների ազգային հասարակական եւ մշակութային պահանջներն ու իղձերը, նկատի ունենալով անցյալում հայկական համաեվորպական կառույց ստեղծելու ջանքերն ու փորձերը, ինչպես նաեւ Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ներկա ընդհանուր իրավիճակը,  «Սփյուռք – ՀՀ» հարաբերությունների չճշտված մեխանիզմը, Հայաստանի Հանրապետության տնտեսաքաղաքական և հասարակական ու մշակութային կյանքում Սփյուռքի դերի թերագնահատումը եւ կամ բացակայությունը,  անհրաժեշտ է համարվում՝ հայկական համաեվրոպական կառույցի՝ ԵՀՀ-ի կազմավորումը:

 

Խոր գիտակցելով, որ դժվար է հայ հասարակության լայն խավերի շրջանակները մեկ կառույցի մեջ համախմբելը եւ համոզված լինելով, որ համաբխմբվածության միակ դրդապատճառը գաղափարներրի առնվազն մոտիկությունն ու քաղաքական, հասարակական ու սոցիալական խնդիրների լուծման կարճատև և երկարատև ծրագրերի շուրջ համաձայնութուն ու ազգային խնդիրների շուրջ համատեղ եւ համընդհանուր ռազմավարություն ունենալն է, ուստի ԵՀՀ-ին  անդամ կազմակերպությունները և անհատ անձնավորությունները հաստատում են Եվրոպայի Հայերի Համագումարի սույն կանոնադրությունը:

§ 1

Անունը եւ Նստավայրը

 

Եվրոպայի Հայերի Համագումարը (այսուհետ. ԵՀՀ) հիմնվել է 27.09.2003 թ. Բրյուսելում, Եվրոպական 16 երկրների հայկական միությունների ներկայացուցիչների կողմից:

ԵՀՀ նստավայրը Բելգիայի մայրաքաղաք՝ Բրուսելում է: ԵՀՀ եվրոպական այլ երկրներում կարող է գրանցվել հետևյալ անվանումներով. Assembly of Armenians of Europe, Le Assemblée des Arméniens d՛Europe, AAE (ԵՀՀ) հապավումով:

 

§ 2

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

ԵՀՀ գործունեությունը հիմնված է օրինականության, հրապարակայնության, իրավահավասարության, ժողովրդավարական, կամավորության և ժողովուրդների միջև բարեկամության սկզբունքների վրա: ԵՀՀ հետապնդում է հանրօգուտ նպատակներ, աշխատում է անշահախնդիր եւ տնտեսական նպատակ չի հետապնդում:

ԵՀՀ-ն ինքնուրույն կառույց է` անկախ կրոնական եւ քաղաքական կուսակցական պատկանելիություններից.

 

§ 3

ԵՀՀ Կառուցվածքը

 

ԵՀՀ-ն բաղկացած է՝ արևմտյան, միջին եւ արևելյան Եվրոպայում աշխատող հայկական քաղաքական, մշակութային և գիտական կազմակերպությունների, կենտրոների, միությունների, տպագրական կամ էլեկտրոնային թերթերի խմբագրություններից եւ կառույցներից (այսուհետ կազմակերպություններ), ինչպես նաև անհատ անդամներից, որոնք ընդունում են սույն կանոնադրությունը: ԵՀՀ-ն կարող է ունենալ ներկայացուցչական կենտրոններ այլ երկրներում:

 

 

 

 

 

§ 4

ԵՀՀ նպատակը

 

ա) Աջակցել Եվրոպայի հայության իրավունքների ամրագրմանն ու խթանել այդ իրավունքների կենսագործման ընթացքը:

Աջակցել Եվրոպայի հայության  եւ այլ ժողովուրդների համերաշխ կյանքի ու բարեկամական մթնոլորտի ստեղծմանը, ժողովուրդների միջև փոխհասկացությանը՝ նախաձեռնելով համապատասխան միջոցառումներ:

բ) Ընդառաջել անդամ կազմակերպությունների, միությունների եւ անհատ անդամների միջեւ համագործակցության զարգացման նախաձեռնություններին, ստեղծել եւ ամրապնդել նրանց միջեւ հաղորդակցական կապերը:

գ) Զարգացնել հայկական համայնքների և եվրոպական հաստատությունների միջև հարաբերությունները, եվրոպական եւ ոչ եվրոպական կառույցների մոտ ներկայացնել հայության, ինչպես նաև անդամ միությունների եւ կազմակերպությունների իրավունքները եւ աջակցել Եվրոպական երկրներում ինտեգրացման պրոցեսին:

դ) Խթանել մշակույթը, լեզուն եւ պատմությունը տարածող ու զարգացնող միջոցառումները՝ գիտաժողովների, գրավոր մամուլի և էլեկտրոնային հաղորդակցության եւ անհրաժեշտ այլ միջոցներով և աջակցել մտքերի փոխանակման առողջ մթնոլորտին: Ձգտել ստեղծել հասարակական և քաղաքական ընդհանուր կարծիք, հայեցողություն եւ ընդհանուր ռազմավարական գաղափար՝ համայն սփյուռքահայության, ինչպես նաեւ ՀՀ-ի պետականության ամրագրման, հզորացման եւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների  հաստատման եւ ամրապնդման վերաբերող հարցերի շուրջ:

ե) Զորակցել Հայկական Ցեղասպանության եւ բռնի տեղահանության միջազգային ճանաչման, հատուցման և իրավունքների վերականգնման ուղղությամբ:

զ)  Կազմակերպել հայ երիտասարդների համար հատուկ միջոցառումներ եւ զարգացնել  նրանց հասարակական, քաղաքական, մշակութային եւ պատմության գիտելիքները:

է) ԵՀՀ ձգտում է նաև հայկական եւ ոչ հայկական այլ կազմակերպությունների հետ համագործակցության՝ համապատասխան սույն կանոնագրի սկզբունքների:

ը) ԵՀՀ հետաքրքրվում եւ զբաղվում է քաղաքական, մշակութային, հասարակական եւ սոցիալական խնդիրներով ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում  եւ աշխատում է իր հնարավորության սահմաններում՝ նշյալ խնդիրների լուծման համար արդյունավետ ելեքեր գտնել:

թ) ՀՀ-Սփյուռք հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը հանդիսանում է ԵՀՀ-ի հիմնական նպատակներից մեկը:

 

§ 5

Անդամակցության  կարգը

 

  1. ԵՀՀ-ի անդամ կարող են դառնալ արևմտյան, միջին եւ արևելյան Եվրոպայում աշխատող՝  հայկական կազմակերպությունները, ինչպես նաև 18 տարին լրացաց անհատ անձիք, ովքեր ընդունում են սույն կանոնադրությունը եւ ցանկանում են ծառայել ԵՀՀ-ի նպատակներին եւ իրականացնել նրա աշխատանքները: ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի կազմակերպություննըերը եւ քաղաքացիները  կարող են անդամակցել ԵՀՀ-ին դիտորդի կարգավիճակով:

 

  1. Անդամակցության հայտ ներկայացնող կազմակերպությունները, որնոնք նշված են  § 5-ի 1-ի կետում, անդամակցության դիմումի հետ մեկտեղ՝ ԵՀՀ վարչությանն են ուղարկում նաև իրենց վերջին տարեկան ժողովի կողմից ընտրված վարչության ցանկը: Անհատ անձիք անդամակցության դիմում են ներկայացնում՝ լրացնելով համապատասխան դիմումնագիր:

 

  1. Անդամակցության համար ԵՀՀ վարչության կողմից նախապատրաստված անդամակցության համար հատուկ դիմումնագիրը դիմորդի կողմից լրացվում և   ներկայացվում է ԵՀՀ վարչությանը: Վարչությունը դիմորդի դիմումը ստուգման ենթարկելուց հետո ընդունում կամ մերժում է նրա անդամակցությունը: Անդամակցության վերջնական որոշումը վերապահված է  ընդհանուր ժողովին: Վարչությունը իրավունք ունի դիմումը մերժել՝  ներկայացնելով դիմորդին հիմնավոր պատճառները, սակայն վերջնական որոշումը վերապահվում է նույնպես  ընդհանուր ժողովին:

 

  1. Դիմորդի դիմումը վարչության կողմից մերժում ստանալու դեպքում, դիմորդը

կարող է մերժման հայտ ստանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքին գրավոր բողոքարկել: Առաջիկա ընդհանուր ժողովում կքննարկվի մերժման պատճառները եւ համապատասխան որոշում կկայացվի ընդհանուր ժողովի կողմից: Ընդհանուր ժողովը իրավասու է վարչության կողմից ներկայացված մերժումը չեղյալ համարել եւ դիմորդի անդամակցությունը ընդունել կամ վարչության կողմից ընդունված անդամակցության դիմումը մերժել:

 

4.   Այն անձինք, ովքեր ԵՀՀ-ի անդամ չեն, բայց իրենց հատուկ մասնակցությունը կցուցաբերեն ԵՀՀ աշխատանքներին, Վարչության առաջարկով  ընդհանուր ժողովում նրանց կշնորհվի «ՊԱՏՎՈ ԱՆԴԱՄ»-ի կոչումը: Պատվո անդամները ունեն բոլոր անդմական լիիրավ իրավունքները, սակայն ազատվում են անդամավճար մուծելուց:

 

  1. ԵՀՀ անդմական ընդհանուր ժողովը ձայների պարզ մեծամասնությամբ ընդունում է նոր անդմաներ:

 

  1. ԵՀՀ անդամ կազմակերպությունները կամ անհատ անդամները տարեկան անդամական վճարը մինչև ԵՀՀ տարեկան անդամական ընդհանուր ժողովին 10 (տաս) օր մնացած, պետք է մուծած լինեն ԵՀՀ կողմից նշված հաշվեհամարին կամ անդամական ընդհանուր ժողովի օրը, նախքան ժողովը սկսելը մուծում կատարեն՝ ստանալով համապատասխան ստացական:

 

  1. Իրենց անդամավճարները մինչեւ տարեկան ընդհանուր ժողով չմուծած անդամների անդամակցությունը ԵՀՀ-ում կդադարեցվի: Բացառություն կհամարվեն այն պարագաները, որ նախքան ընդհանուր ժողովի սկսելը անդամ կազմակարպության կամ անհատի կողմից գրավոր կերպով պատճառաբանված լինի չմուծման հանգամանքները, որի մասին վերջնական որոշում կկայացնի ԵՀՀ ընդհանուր ժողովը:

 

  1. Իր հրաժարականը ներկայացրած, վտարված կամ կասեցված անդամ կազմակերպությունը կամ անհատ անդամը, ինչպես նաև նրանց իրավահաջորդները ԵՀՀ դրամական կամ նյութական միջոցներից ոչ մի պահանջ չեն կարող ունենալ: Նրանք չեն կարող իրենց կողմից կատարված դրամական կամ նյութական նվիրատվությունների կամ օգնությունների դիմաց որևէ փոխհատուցում պահանջել:

 

9.   Համակիրներ են համարվում այն անձիք, կամ կազմակերպությունները, ովքեր դրամական կամ նյութական աջակցություն են ցուցաբերում ԵՀՀ-ին, կամ ակտիվորեն մասնակցում են նրա աշխատանքներին:

 

§ 6

Անդամության ավարտը,

 

  1. Անդամակցությունը ավարտվում է անդամի մահվան, վտարման կամ նրա կամավոր դիմումի պատճառներով:

 

2.   ԵՀՀ ընդհանուր ժողովի ձայների 2/3 (երկու երրորդ)-ի որոշմամբ ԵՀՀ-ից

վտարվում են այն անդամները, որոնք խախտել են սույն կանոնադրությունն ու ԵՀՀ անդմական ընդհանուր ժողովի որոշումները, կատարել են սույն կանոնադրության նպատակներին հակասող գործողություններ, այն է՝

 

ա) Եթե անդամն առանց լիազորագրի և առանց ԵՀՀ վարչության իրազեկության

հանդես է գալիս ԵՀՀ անունից,

բ)  Ստորագրում է ԵՀՀ համար պարտավորեցնող բնույթ կրող փաստաթղթեր,

գ)  Բանակցություններ է վարում կամ, և ծավալում է այլ տիպի գործունեություն,

որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում է ԵՀՀ գործունեությանը՝

առանց նախապես ԵՀՀ վարչության կողմից լիազորություն ստանալու:

 

  1. ա, բ, և գ  կետերով նշված խախտումներ կատարած անդամները ստանում են գրավոր նախազգուշացում վարչության կողմից, որից հետո վերջինիս հեռացման հարցը դրվում է քննարկման՝ ԵՀՀ -ի ընդհանուր ժողովին:

 

  1. Մինչ ընդհանուր ժողովի որոշումը, ԵՀՀ վարչությունը իրավունք ունի կասեցնել այն անդամների գործունեությունը, ովքեր § 6-ի 2-րդ կետի ա, բ, եւ գ-ում նշված  գործողություն են կատարել: Անդամը կարող է վարչության որոշմանն ընդդեմ գրավոր բողոք ներկայացնել՝ հիմնավորելով իր բողոքը, սակայն, այդ մասին վերջնական որոշում կկայացնի առաջիկա  ընդհանուր ժողովը:

 

§ 7

ԵՀՀ գերագույն մարմինները

 

ԵՀՀ գերագույն մարմիններն են Տարեկան Հերթական Ընդհանուր ժողովն (այսու հետ. ԸԺ) ու Գերագույն խորհուրդը (այսուհետ. ԳԽ):

 

§ 8

ՏԱՐԵԿԱՆ Հերթական Ընդհանուր Ժողովը

 

  1. Տարին մեկ անգամ՝ տարվա երկրորդ եռամսյակում գումարվում է ընդհանուր ժողով՝ կազմակերպությունների կողմից լիազորված ներկայացուցիչների, ինչպեւ նաև անհատ անդմաների (քվեարկության ձայների) թվի 1/3 (մեկ երրորդ)-ի ներկայության դեպքում: Ընդհանուր ժողովը հրավիրվում է ԵՀՀ վարչության կողմից: Ժողովի հրավերներն ու օրակարգը ուղարկվում է ժողովի որոշված թվականից 8 (ութ) շաբաթ առաջ:

 

  1. ԵՀՀ Նախագահը կարող է  արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել՝ եթե ԳԽ  անդամների պարզ մեծամասնությունը դա պահանջում է, կամ ԵՀՀ անդամների (քվեարկության ձայների) ընդհանուր թվի ¼ (մեկ չորորդ)-ի պահանջով՝ ովքեր գրավոր կհիմնավորեն դրա անհրաժեշտությունն ու կներկայացնեն ԵՀՀ ԳԽ-ին:

 

  1. Արտահերթ ժողովի կանոնակարգը նույնն է, ինչպես է հերթական ընդհանուր ժողովինը:

 

4.   Ընդհանուր ժողովին կներկայանան անդամ կազմակերպությունների կողմից գրավոր լիազորված պատգամավորներ՝ յուրաքանչյուրը քվեարկաության 3 (երեք) ձայնի իրավունքով: Այն կազմակերպությունները, որոնք ինչ-որ պատճառով չեն կարող իրենց ուղղակի պատգամավորին ընդհանուր ժողով ուղարկել, կարող են ԵՀՀ այլ անդամ կազմակերպությունների ցանկացած ներկայացուցչին, որը մասնակցելու է ընդհանուր ժողովին, համապատասխան լիազորագիր եւ քվեարկության ձայնի իրավունք տալ եւ նրան ներկայացնել ընդհանուր ժողովին՝ իրենց կողմից լիազորված ներկայացուցիչ: Այդ անդամը սակայն առավելագույնը կարող է ներկայացնել միայն մեկ հավելյալ կազմակերպություն:

 

  1. Անհատ անդամները ընդհանուր ժողովին ներկայանում են անձամբ՝  քվեարկության 1 (մեկ) ձայնի իրավունքով: Անհատ անդամների ձայնի փոխանցում մեկ ուրիշին  չի թույլատրվում:

 

  1. Ընդհանուր ժողովը ընտրում է իր դիվանը, ստուգում է լիազորագրերը եւ հաստատում է ժողովի օրինականությունը համաձայն § 8-ի 1-ի կետի:

 

  1. Ընդունում է ԵՀՀ կանոնադրությունը, կատարում է փոփոխություններ դրանում:

 

  1. Երկու տարի ժամկետով ընտրում է ԵՀՀ-ի  ԳԽ և հաշվեքննիչ մարմինը:

 

  1. Քննարկում և հաստատում է ԵՀՀ  ԳԽ, հաշվեքննիչ մարմնի և ենթահանձնախմբերի աշխատանքային հաշվետվությունը:

 

  1. Որոշում է կայացնում ԵՀՀ անդամագրվելու և անդամությունից հեռացնելու վերաբերյալ, որոշում է անդամավճարների չափը և գանձման կարգը, ընդունում է ԵՀՀ վերակազմակերպման և լուծարման մասին որոշումները:

 

  1. ԵՀՀ ընդհանուր ժողովը իր որոշումները կայացնում է ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ այն պարագաների, որոնք սույն կանոնադրությամբ այլ կերպ են սահմանված:

 

  1. Կանոնագրային փոփոխությունների համար անհրաժեշտ է անդամների (քվեարկության ձայների) 2/3 (երկու երրորդ)-ը:

 

  1. Ընդհանուր Ժողովի ժամանակ, եթե չի ապահովվում § 8-ի 1-ի կետում նշված դրույթը, ապա 2 ժամ (երկու ժամ) հետո ներկա անդամների 1/3 –ի (մեկ երրորդի) առաջարկով գումարվում է արտահերթ ժողով՝ անկախ քվեարկության իրավունք ունեցող մասնակից անդամների քանակից, (որը չպետք է պակաս լինի անդամների ընդհանուր թվի ¼ [մեկ չորորդից]): Նույն կանոնակարգը վերաբերում է նաև արտահերթ ժողովներին: Քվեարկության կարգադրությունները ըստ քննարկվող ու քվերակության դրվող խնդրի՝ մնում են նույնը, որոնք նշված են §7-ի կետերում:

 

  1. ԸԺ իրավասու է փոփոխություններ մտցնել օրակարգի մեջ:

 

§ 9

Գերագույն Խորհուրդը

 

  1. Գերագույն Խորհուրդը (ԳԽ) բաղկացած է 5 անդամներից և 2 անձնափոխանորդներից: ԳԽ-ի անդամ կարող է ընտրվել նա,  ով լիազորված է անդամ կազմակերպության կողմից որպես ներկայացուցիչ, ինչպես նաև անհատ անդամ, ովքեր կամավոր իրենց թեկնածությունը կարջարկեն, կամ կառաջարկվեն ԸԺ-ի կողմից:

 

2.   Անձնափոխանորդները կարող են վարչության ժողովներին մասնակցել խորհրդակցականի իրավունքով, իսկ հիմնական անդամի հրաժարականի կամ այլ պատճառով վարչության աշխատանքներին չմասնակցելու պարագային, նրան կարող է փոխարինել առաջին, ապա երկրորդ անձնափոխանորդը՝ ստացած ձայների հերթականության սկզբունքով:

 

  1. Ընտրվում է ԸԺ կողմից ձայների պարզ մեծամասնությամբ, երկու տարվա ժամկետով: ԳԽ-ի անդամները կարող են հեռացվել և լրացվել ԸԺ որոշմամբ: ԳԽ համարվում է ԵՀՀ-ի ղեկավար մարմինը՝ ԵՀՀ   ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում:

 

  1. ԳԽ պատասխանատու է ԸԺ-ի կողմից վավերացված որոշումները իրականացնելու համար:

 

  1. Քննարկում և որոշումներ է կայացնում ԵՀՀ գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են ԵՀՀ ընդհանուր ժողովի իրավասության մեջ:

 

  1. Հաստատում է ԵՀՀ հիմնական միջոցառումների տարեկան ծրագրերը և հսկում է դրանց իրականացման ընթացքը:

 

  1. Կյանքի է կոչում գործադիր մարմին (քարտուղար, հաշվապահ, լրատվության պատասխանատու)՝ ԵՀՀ աշխատանքները կատարելու համար:

 

  1. Որոշում է ընդունում գրասենյակներ, հանձնաժողովներ, ակումբներ, աշխատանքային հանձնախմբեր ստեղծելու և կամ դրանց լուծարելու մասին: Հաստատում է դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն կանոնագրի դրույթներին:

 

  1. Ներքին կարգապահության կանոնները ԳԽ-ի կողմից կարող են ներկայացվել ընդհանուր ժողովի հաստատմանը: Ներքին կարգապահական կանոնների փոփոխությունները կատարվում են  ընդհանուր ժողովի կողմից՝ ներկա անդամների (ձայների) պարզ մեծամասնությամբ:

 

  1. ԳԽ իրավասու է աշխատանքի և համագործակցության հրավիրել մասնագետ անձանց  և այլ կարող անհատների, որոնք պատրաստ են նպաստել ԵՀՀ աշխատանքների իրականացմանը:

Ըստ անհրաժեշտության ԳԽ կարող է ստեղծել աշխատանքային տարբեր հանձնախմբեր, հանձնաժողվներ, ներգրավել խորհրդականներ՝ ընդհանուր ժողովի կողմից որոշված աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար:

Ֆինանսական պայմանների թույլտվության պարագայում և ԵՀՀ գրասենյակ ունենալու դեպքում ԳԽ կարող է աշխատանքի ընդունել նաև ԵՀՀ գրասենյակի մշտական աշխատող կամ ԵՀՀ աշխատանքները իրականացնող արհեստավարժ տնորեն: Նրանք, ովքեր ԵՀՀ անդամ չեն, կարելի է նաև հրավիրել ԸԺ-ի: Ոչ անդամ անձիք ընտրելու կամ ընտրվելու իրավունք չունեն, նրանք նշանակվում են ԸԺ-ի կամ ԳԽ կողմից:

 

  1. Սահմանում է ԵՀՀ ընդհանուր ժողովի և ԳԽ-ի նիստերի հրավիրման և աշխատանքների կազմակերպման կարգը:

 

  1. ԳԽ կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրա ժողովին մասնակցում են Խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը (երկու երրորդ) նախագահի կամ նրա տեղակալի ներկայությամբ: Որոշումները ընդունվում են ԳԽ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ հավասար ձայների դեպքում, նախագահի կամ նրա տեղակալի ձայնն որոշիչ է:

 

  1. ԳԽ հերթական ժողովները կայանում են երեք ամիսը մեկ անգամ: ԳԽ կարող է ԳԽ-ի արտահերթ ժողով հրավիրել՝ խորհրդի անդամների պարզ մեծամասնության գրավոր պահանջով կամ ԵՀՀ նախագահի, նրա բացակայության դեպքում տեղակալի գրավոր պահանջով: (Ժողովները կարելի է վարել նաև ինտերնետային կոնֆերանսների և հաղորդակցական այլ հնարավոր եղանակներով):

 

  1. Հետազոտում և կազմում է ԵՀՀ անդամակցության հայտ ներկայացրած թեկնածուների ցանկը՝ ԸԺ-ի քննարկմանը և ընդունմանը ներկայացնելու համար:

 

  1. Պետական եւ ոչ պետական մարմիններում, ինչպես նաև հասարակական ու քաղաքական այլ կազմակերպություններում ԵՀՀ ներկայացնում են միայն ԵՀՀ նախագահն ու նրա տեղակալը: ԳԽ-ի անդամներից նախագահի կողմից կլիազորվեն ԵՀՀ ներկայացնել այն դեպքում, եթե նախագահը կամ նրա փոխանորդը չեն կարող միաժամանակ մի այլ վայրում նմանատիպ գործողություն կատարել:

§ 10

ԵՀՀ Նախագահը

 

  1. Նախագահը ընտրվում է ներկայացված կամ առաջարկված թեկնածուներից՝ ԵՀՀ  ընդհանուր ժողովի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ՝  առանձին քվեարկությամբ:  Ամենաշատ ձայն ստացողը ստանձնում է նախագահի, ապա հաջորդը փոխնախագի պաշտոնը:
  2. ԳԽ-ի մյուս 3 (երեք) անդամները, ինչպես նաև 2 (երկու) փոխանորդները կարող են ընտրվել խմբային կարգով: Ընտրությունից անմիջապես հետո, ԳԽ-ը ժողով կգումարի եւ կորոշի գործադիր մարմին և կներկայացնի ԸԺ-ին:

 

  1. Միևնույն անձը նախագահ կարող է ընտրվել առավելագույն երկու իրար հաջորդող ընտրական շրջանի համար, այսինքն՝ 4 տարի:

 

4.  ԵՀՀ նախագահը, նրա բացակայության դեպքում փոխնախագահը հրավիրում է ԵՀՀ

հերթական կամ արտահերթ  ընդհանուր ժողով, որոշում են ժողովի վայրը, ամսաթիվն ու ժողովի օրակարգը: Անդամների կողմից օրակարգի կամ կանոնագրի կետերի փոփոխության առաջարկության դեպքում, դրանք գրավոր ներկայացվում են ԳԽ-ին՝ ԸԺ-ի ժամկետց առնվազն 4 (չուրս) շաբաթ առաջ:

 

5. Նախագահի հրաժարականի դեպքում նրա պաշտոնը կստանձնի նախագահի տեղակալը և կհրավիրի  արտահերթ ընդհանուր ժողով՝ ԵՀՀ Նախագա ընտրելու համար: Իսկ միաժամանակ երկուսի (նախագահ և նրա տեղակալի) հրաժարականի դեպքում, գործադիր մարմինը քարտուղարի գլխավորությամբ հրավիրում են ընդհանուր արտահերթ ժողով՝ ԵՀՀ նախագահության ընտրության համար: Ընտրակարգը նույնն է, ինչպիսին է  § 8-ի 1-ին կետում:

 

§ 11

ԵՀՀ Լուծարքը

 

  1. ԵՀՀ լուծարքի ենթարկելու համար անհրաժեշտ է անդամների 2/3-ի մասնակցությունը և ներկաների (քվերարկության ձայների) ¾-ի համաձայնությունը: Եթե ընդհանուր ժողովում չի ապահովվում անդամների 2/3-ի ներկայությունը, ապա 2 (երկու) ժամը հետո, ԵՀՀ նախագահը հրավիրում է արտահերթ ժողով, այս դեպքում անկախ մասնակիցների թվից, ներկաների (ձայնի իրավունք ունեցողների) ¾-ի համաձայնությամբ կարող է որոշում կայացվել:
  2. 2.   ԵՀՀ լուծարքի ենթարկվելու դեպքում, նրա ամբողջ ունեցվածքը փոխանցվում է ԵՀՀ նստավայր երկրում գրանցված Հայաստան Համահայկական Հիմնադրամին:

§ 12

Հաշվեքննիչ մարմինը

 

  1. Հանդիսանում է ԵՀՀ ֆինանսատնտեսական վերահսկողություն իրականացնող մարմին:

 

  1. Հաշվեքննիչ մարմինը բաղկացած է 2 (երկու) անձերից և ընտրվում է ԸԺ-ի կողմից 2 (երկու) տարվա ժամկետով:

 

  1. Ստուգում է ԳԽ-ի գործադիր մարմնի՝ հաշվապահի գործունեությունը, ԳԽ կողմից կատարված ծախսերի և եկամուտների ճշկրտությունը, ստուգում է հաշվապահի հաշվեգրքում կատարված գրանցումները, գրի է առնում սխալները և ներկայացնում է ԸԺ-ին՝ ներկայացնելով իր գնահատականն ու առաջարկությունները:

 

  1. Հաշվեքննիչ մարմինը նիստ է ունենում կամ քննության է առնում հաշվապահական աշխատանքները, առնվազն տարին մեկ անգամ՝ մինչեւ հերթական ընդհանուր ժողիվի տեղի ունենալը:

 

  1. Անհրաժեշտության դեպքում, ֆինանսատնտեսական խնդիրների ծագման դեպքում, հաշվեքննիչ մարմինը կարող է արտահերթ նիստ ունենալ և հաշվապահի գործունեությունն ու գրառումները քննության առնել և ներկայացնել ԳԽ-ին: ԳԽ ըստ անհրաժեշտության, համապատասխան քայլեր կձեռնարկի, հաշվապահի (անփորձության դեպքում)   փոխման, կամ (դիտավորյալ սխալ թյուլ տալու դեպքում) նրա վտարման  համար:

 

§ 13

Նյութական եկամուտները

 

  1. ԵՀՀ-ի եկամուտի աղբյուրներն են անդամավճարները, նվիրատվությունները, միջոցառումները, ինչպես նաև այլ աղբյուներ, որոնք չեն հակասում սույն կանոնագրին և տվյալ երկրի օրենսդրությանը:

….

 

Սույն կանոնագրությունը  բաղկացած է 13 հոդվածից եւ դրանց ենթակետերից առաջին անգամ վավերացվել է 2003-ի ընդհանուր ժողովում ապա բարեփոխումներով վավերացվել է 2009 թվականի դեկտեմբերի 12-ի ընդհանուր ժողովի քննարկումները հիմք ունենալով:

 

Վերջ:———————————————————————————————

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4