Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
November 21, 2018

Մահացել է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլում 90 տարեկանում մահացել է հայտնիպոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըայս մասինհայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը։

Պոլսահայ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել էրինչի արդյունքում նրանտեղափոխել էին հիվանդանոց։ Հիվանդանոցում բժիշկները երկու անգամ կարողացել էինվերականգնել Գյուլերի սրտի կանգը՝ տեղափոխելով նրան վերակենդանացման բաժանմունք։

Քիչ անցսակայննա սրտի անբավարարության հետևանքով մահացել է։

Արա Գյուլերը ծնվել է 1928թօգոստոսի 16-ինՍտամբուլումԴպրոցական տարիներինաշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950թից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթումզուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանիտնտեսագիտական ֆակուլտետումՈրոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթիխմբագրություն: 1958թդարձել է ամերկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղիՄերձավոր Արևելքի առաջին թղթակիցըինչպես նաև գործակցել միջազգային մի քանիհեղինակավոր լրատվամիջոցների հետ: 1961թաշխատանքի է անցել «Հայաթ» թերթումգլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել ենանվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:

1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերիցինչպիսիքեն Ուինսթոն ՉերչիլըՄարիա ԿալլասըՋոն ԲերգերըԲերնարդ ՌասսելըՍալվադոր ԴալինՊաբլո ՊիկասոնԻնդիրա Գանդին և այլքՀամարվում է Թուրքիայում ֆոտոնկարչությանհիմնադիրը: 2000թԹուրքիայում անցկացված հարցումների արդյունքում նրա անունը գրվել էհազարամյակի 10 մեծագույն թուրքերի կողքին: 2004թից Ստամբուլի Տեխնիկականհամալսարանի պատվավոր դոկտոր է:

Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»:

Աշխարհահռչակ լուսանկարչի՝ աշխարհի տարբեր անկյուններում և ժամանակներում արվածավելի քան 100 լուսանկարներ 2013 թվականի հունիսին ամփոփվեցին Հայաստանի ազգայինպատկերասրահում բացված «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսում:

armenpress.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4