October 27, 2020

Կանադան շարունակելու է միջազգային մակարդակով պայքարել Հայոց Ցեղասպանության ընդունման ու ճանաչման համար

Հայաստանի ու Կանադայի վարչապետերի ասուլիսի ժամանակ Հայոց Ցաղասպանության փաստի ընդունման առնչությամբ հարց ուղղվեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի.

<<Այցելել եք Հայոց Ցեղասպանության թանգարան, դա նշանակո՞ւմ է, որ մտադիր եք այդ խնդիրնարծարծել միջազգային հարության մեջ, քանի որ կան պետություններ, որոնք չեն ընդունում այդփաստը>>:

Ջասթին Թրյուդոյի պատասխանն այսպիսին էր.

<<Կանադան վաղուց արդեն ընդունել ու ճանաչել է հայ ազգի ողբերգականՑեղասպանությունը: Կանադայում Հայ համայնքը վաղուց է ընդգծում այդ ողբերգությանընդունման կարևորությունը ոչ միայն անցյալում կատարվածի գնահատման կտրվածքով,այլև որպեսզի երաշխավորվի, որ հետայսու նման ողբերգությունները չեն կրկնվի: Կանադանաշխարհով մեկ լուրջ դե ունի այդ հարցերում ու կոնկրետ քայլեր է ձեռնարկել այդուղղությամբ նվազելու նման ոճիրները: Մենք շարունակելու ենք պայքարել, և մենքջատագովն ենք միջազգային մակարդակով Ցեղասպանության ընդունման ու ճանաչման, քանի որ հասկանում ենք՝ դա առաջին քայլն է դեպի հաշտեցում և խաղաղություն>>,-հայտարարեց Կանադայի վարչապետը:

haydzayn.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4