Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
November 21, 2018

Ոչ ոք չի համարձակվելու դեմ գնալ Նիկոլ Փաշիինյանի պլանին.Աշոտ Մանուչարյան

Ըստ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի, Նիկոլ Փաշինյանի առաջիկա հրաժարականի հետ կապված ռիսկեր, ըստ էության, չկան, քանի որ Փաշինյանը ստացել է ժողովրդի բացարձակ մոբիլիզացիա՝ հին համակարգն ապամոնտաժելու գործում: «Սա նշանակում է, որ եթե որևէ մեկի մտքով՝ դրսում, ներսում, անցնում է մի բան այստեղ անել, նա կստանա ջաղջախիչ հակահարված, դա կարող է ինչ-որ նոր լարվածություն ստեղծել երկրում, բայց դա նշանակում է, որ այն, ինչ մնացել է ապամոնտաժումից հետո, այդ բեկորները պարզապես կփոշիանան, կոչնչացվեն, դրա համար հազիվ թե հիմա որևէ մեկը դիմի ռիսկային ինչ-որ գործողությունների՝ կանգնեցնելու համար,- այսօր «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց Աշոտ Մանուչարյանը:- Պարզապես այստեղ հիմա այդ հարցը, այսինքն՝ ապամոնտաժման հարցը, տեղափոխվում է այլ հարթություն: Հիմնական հարցը մեր ժամանակի. Ընտրությունները հայտարարվելու են, ընտրությունները սովորական ընտրություններ չեն, մեր ժողովուրդն ընտրում է մի կողմից ուղին՝ ուր է ինքն ուզում գնալ, ինչ կյանքով է ուզում ապրել: Առաջին անգամն է փաստորեն այս ընտրությունների շրջանում, որ ժողովուրդն ընտրության էությունը պետք է հասկանա, ոչ թե Պողոսին թե Պետրոսին, այս կուսակցությանը, որն ավելի ճարպիկ էր ճամարտակում, քան այն կուսակցությանը, որն ավելի ճարպիկ է կամ ինչ-որ բան էր բաժանվում և այլն, և այլն… Ս՛ա չէ ընտրության էությունը: Ընտրությունը՝ ինչպիսի՞ կյանքով եմ ուզում ապրել, ուրեմն սա մի հարց, որ լուծելու է ժողովուրդը: Եվ այդ նոր կյանքի հետ կապված պետք է լինի հետևյալը. ինչ վերաբերում է նախկին աշխարհին, այն վետոները, որ ժողովուրդը վերջնականապես պետք է դնի և ասի՝ այլևս այդ կյանքի կրկնությունը չի լինելու, որովհետև փողը չի մտնելու պետություն»: Բացատրելով իր միտքը, «Քննարկում» հաղորդաշարի հյուրը նշեց, որ փողի կուսակցությունները, փողի մարդիկ, բիզնեսի մարդիկ մտան կառավարման համակարգ և արդեն, ըստ էության, 25-30 տարի է, փողի մարդն է կառավարում Հայաստանը: «Սկզբից,- շարունակելով իր խոսքը, ասաց Մանուչարյանը,- նա մտավ պետական կառավարման մեջ, սկսեց իրականացնել պետական իշխանությունը, հետո մտավ հոգևոր ոլորտ՝ հեռուստահաղորդումներ և այլն, բոլոր տեղերում փողի մարդու փիլիսոփայությունն է՝ թռցրու, փախցրու, հրի, գողացիր, տար և այլն, և այլն, և՝ հաճույք, հաճույք, հաճույք, հաճույք: Սա է մարդու այն ուղին, որ ուրվագծել են, սա է, որ ոչնչացնում է մեր երկիրը, որովհետև մարդու մարդկային առաքելությունը շպրտված է մի կողմ, գերակայի են հասցված նրա կենդանական որակները, որովհետև այդ նույնը՝ թռցրու, փախցրու, կեր, հրի և այլն, և այլն, կենդանական աշխարհի երևույթներ են, և մարդու մեջի կենդանուն դարձնում են գերակա նրա մարդկային էության հանդեպ, մարդկային էությունը շպրտում են դուրս և մարդուն ասում են բորենու կյանք պետք է վարես: Այ, այստեղ վերջակետ դնելը շատ կարևոր է…»: Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։ Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4