May 30, 2020

Ջասթին Թրյուդոն՝ Հայոց ցեղասպանության մասին. Այլեւս երբեք նման բան չպետք է կրկնվի

Նա նշեց, որ առավոտյան եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: «Շատ զգացմունքային պահ էր: Աշխարհը պետք է պահպանի այս մասին հիշողությունը: Այլեւս երբեք նման բան չպետք է կրկնվի»,- շեշտեց Կանադայի վարչապետը: Նա նաեւ նշեց, որ Կանադան կոնկրետ քայլեր կձեռնարկի, որպեսզի ցեղասպանություններն այլեւս չկրկնվեն:

news.am

Փաշինյանը Կանադայի վարչապետին եռագույնով գուլպաներ ու վերջինիս հոր այցի լուսանկարները նվիրեց (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, տրվել է պաշտոնական ընթրիք: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից:

Ընթրիքի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջինիս նվիրեց նրա հոր՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ արված ու պահպանված լուսանկարները, ինչպես նաև եռագույնով գուլպաներ:Հ.Գ.  Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն տարատեսակ, գունեղ ու տարօրինակ գուլպաների մեծ սիրահար է: Նրա գուլպաների մասին հայտնի է ողջ աշխարհում, այդ մասին հարյուրավոր հրապարակումներ են եղել, Թրյուդոն գունեղ գուլպաների հսկայական հավաքածու ունի:

armtimes.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4