June 4, 2020

Եվրոպայ Հայերի Համագումարի Վարչությունը իր խորին վիշտն է հայտնում Արայիկ Խանդոյանի վաղաժամ կորստի կապակցությամբ :

Ցավակցական
Խորը ցավով տեղեկացանք, որ 47 տարեկան հասակում անժամանակ մահացել է արցախյան հերոսամարտի երիտասարդ ու ակտիվ մասնակից, անձնուրաց նվիրումով ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլը):
Եվրոպայ Հայերի Համագումարի Վարչությունը իր խորին վիշտն է հայտնում Արայիկ Խանդոյանի վաղաժամ կորստի կապակցությամբ և սրտանց ցավակցում է Արայիկի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ նրա բոլոր ընկերներին:
Արայիկ Խանդոյանի մահը տեղի ունեցավ հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում:
Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 31-ին, «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների հետեւանքով:
Հայտնի է նաեւ, որ կալանավայրում նախկին ռեժիմի հանցագործ մեղսակիցները նրան ենթարկեցին անասելի խոշտանգումների՝ որի հետեւանքով անդարման խաթարվեց նրա առողջությունը:
Թավշյա հեղափոխությունից հետո՝ այս տարվա օգոստոսին փոխվեց նրա խափանման միջոցը եւ կալանքից ազատ արձակվեց:
Արայիկ Խանդոյանը պատկանում էր հայորդիների այն սերնդին, ով թողնելով երիտասարդության վայելքը, հենց սկիզբից կամավորագրվեց ու լծվեց հայրենի հողի պաշտպանությանը եւ ազատագրմանը:
Արայիկի հոգուն խաղաղություն, ընտանիքի անդամներին համբերություն:

Եվրոպայի Հայերի Համագումարի
Վարչություն,
11 հոկտեմբեր 2018

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4