June 26, 2019

ԵԽԽՎ–ում մեր պատվիրակությունը ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը. Նիկոլ Փաշինյան

 

ԵԽԽՎ–ում մեր պատվիրակությունը ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ինչքան շփվում եմ միջազգային ներկայացուցիչների հետ, ես առայժմ որեւէ դժգոհություն չեմ լսել, երբ որ կլսեմ, կարծում եմ՝ մենք բավարար փաստարկներ կունենանք էդ ամեն ինչին հակադարձելու եւ ես կարծում եմ, որ մեր Ազգային ժողովը, եթե ոմանց մեղադրում էին ԵԽԽՎ–ին խավիարային դիվանագիտություն իրականացնելու համար, կարծում եմ իրենք նույնպես պետք է նայեն իրենց եւ դադարեն ստեր տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։ Ասեմ, որ հանրապետական պատգամավորներին  եւ ԵԽԽՎ–ի մեր պատվիրակությանը ամենեւին պատիվ չի բերում, որ նրանք Հայաստանում տեղի ուենցող իրադարձությունները փորձում են այլ լույսի ներք ներկայացնել եւ սա եւս մեկ փաստարկ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան։ ԵԽԽՎ–ում մեր պատվիրակությունը ըստ էության ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը։ Համազեկուցողները երբ որ ժամանեն Հայաստան, կարծում եմ ասելու շատ բան չենք ունենա։ Իրենք թող գան ամեն ինչ մոնիթորինգ անեն ՀՀ–ում եւ ամեն ինչ պարզ կլինի»,–ասաց Փաշինյանը։

news.am

 

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4