Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
November 21, 2018

Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով Հայ ժողովուրդը ամրագրեց ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ, ԻՆՔՆԻՇԽԱՆ և ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՈՒՆ  ձևավորելու իր կամքն ու ցանկությունը:

Երկու տասնամյակների դառը պայքարից հետո թավշյա հեղափոխության հաղթանակով այսօր ժողովուրդը վերագտնում է իր կորցրած ինքնիշխանությունը:

 

Քրեաօլիգարխիկ համակարգը սակայն դեռ իսպառ վերացած չէ եւ ժողովրդին թալանած ու երկիրը կործանման եզրին հասցրած հին իշխանության թափթփուկները այժմ էլ փորձում են դավադիր քայլերով հեղափոխության ընթացքը կասեցնել եւ իրենց սեւ գործը շարունակել:

 

Ապրիլյան ժողովրդական շարժումը, որը մայիսի 8-ին հասավ իր առաջին փուլի նպատակին, անհրաժեշտ է հասցնել տրամաբանական ավարտին:

 

Ժողովուրդը պայքարի ընթացքում բազմահազարանոց հավաքներով պահանջել է ազատ և արդար ընտրությունների միջոցով ձևավորված Ազգային Ժողով,  ժողովրդին ծառայող կառավարություն եւ անկախ ու արդար դատական համակարգ, որոնք իրավական,ազատ և անկախ պետություն կերտելու համար բացարձակ անհրաժեշտություն են:

 

Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին զարգացումները, հատկապես հոկտեմբերի 2-ի երեկոյան ժողովրդից թաքուն ԱԺ կանոնակարգի օրենքում հրատապ փոփոխություն մտցնելու գործարքը, ինչին կողմ քվեարկեցին ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, ցույց են տալիս, որ նախկին իշխանության կրողները եւ մաս կազմողները չեն  ենթարկվում ժողովրդի կամքին՝ ձգտելով վերականգնել կոռումպացված համակարգը: Այդ քայլը հակահեղափոխության ռևանշի բացահայտ ցուցադրություն էր:

 

ԱԺ-ի կանոնակարգում մտցված նոր փոփոխությամբ, փաստորեն ամրապնդվում է հակաժողովրդական պառլամենտի եւ հին կարգերի շարունակականությունը, ինչը բացարձակապես հակասում է հեղափոխության եւ ժողովրդի շահերին:

 

Եվրոպայի Հայերի Համագումարը դիմում է Սփյուռքի եւ հայրենիքի մեր բոլոր հայրենակիցներին առավել ամուր եւ միակամ շարունակել պայքարը եւ հասնել ժողովրդի իղձերին ու ցանկություններին դեմ կանգնած ԱԺ-ի անհապաղ լուծարմանը եւ նոր խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

 

ԱԺ-ի շուտափույթ լուծարումը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները օդի պես անհրաժեշտ են հեղափոխությանը շունչ տալու և առաջ գնալու համար:

 

Եվրոպայի Հայերի Համագումար

07 հոկտեմբեր 2018

Շվեդիա, Ուփսալա

contact@aaeurop.com

aaeurop.com

 

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4