September 19, 2019

«Սասնա ծռերից» Պավել Մանուկյանը եւ Արմեն Բիլյանը հայտարարեցին, որ հացադուլ են սկսում

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը եւ Պավել Մանուկյանը քիչ առաջ դատարանում հայտարարեցին հացադուլ սկսելու մասին:

 

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Պավել Մանուկյանը նաեւ հայտարարեց, որ հրաժարավում է բժշկական օգնությունից. «Ես հայտարարել եմ, որ իմ ժողովրդի համար պատրաստ եմ նրա ոտքերի տակ մեռնել, մարմինս որպես կամուրջ քո ոտքերի տակ իմ հայ ժողովուրդ…: Իմ բոլոր ապացույցները եւ բերված ապացույցները հնարավորություն չեն տալիս դատարանում անաչառ վերաբերմուք ցուցաբերել: Հատկապես իմ խափանման միջոցի հետ կապված այսօր դատարանում ես հայտարարում եմ որպես պայքարի միջոց մտնում եմ հացադուլի մեջ, հրաժարվելու եմ բժշկական բոլոր տեսակի օգնություններից, դեղամիջոցներից, հետագայում խնդիր առաջանալու դեպում «Դատապարտյալների հիվանդանոցի» անձնակազմին ոչ մի բան չառաջարկել եւ չառաջադրել: Մտնում եմ հացադուլ մինչեւ խափանման միջոցը չփոխվի»,- հայտարարեց Պավել Մանուկյանը:

Նրան միացավ նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4