May 27, 2020

Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ զավակը, Շառլ Ազնավուրը:

Ցավակցական

Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ զավակը, Շառլ Ազնավուրը:

Եվրոպայի Հայերի Համագումարը իր խորին ցավակցությունն է հայտնում հայ ժողովրդին, ֆրանսիացի ժողովրդին եւ բոլոր նրանց ում համար արժեք է Ազնավուրի բազմաբովանդակ արվեստն ու մարդկային արժանիքները:

20-րդ դարի մեծագույն երգիչ, երգահան, գրող, արտիստ, հասարակական գործիչ,  Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ, երբ դեռեւս 94 տարեկան հասակում բեմի վրա հիացմունք էր պատճառում երգի ու արվեստի բազմահազար իր երկրպագուներին:

Մեծ է ու անուրանալի Ազնավուրի ներդրումը Հայաստանի Հանրապետության կայացման, ամրապնդման  եւ հայ ժողովրդին աշխարհին ծանոթացնելու եւ ներկայացնելու կարեւրագույն  գործում:

Ցավակցում ենք:

Եվրոպայի Հայերի Համագումար

1 հոկտեմբեր 2018

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4