December 16, 2019

Սփյուռքահայերն ավելի շատ են ցանկանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Կարո Հակոբյան

Հայստան-Սփյուռք հարաբերությունների որակական փոփոխությունների համար ստեղծվել են ամենալավ հնարավորությունները։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Եվրոպայի հայերի համագումարի (Assembly of Armenians of Europe) նախագահ Կարո Հակոբյանը։ Ըստ նրա՝ թավշյա հեղափոխությունը նպաստեց, որ Հայաստան-Սփուռք կապի մասին կրկին խոսվի։ Հակոբյանը կարծում է, որ հասել է մի ժամանակաշրջան, որտեղ կարիք կա վերանայելու ՀՀ-Սփյուռք փոխհարաբերությունները։

«Հիմա Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է դրվեն այպիսի հիմքի վրա, որ այն կարողանա ծառայել ամբողջ ազգին։ Հեղափոխությունն առիթ եղավ, որ Սփյուռքն արթնանա թմբիրից, և մարդիկ սկսեցից մտածել, թե ինչ կարելի է անել։ Հարկավոր է ստեղծված դրական լիցքերն օգտագործել ու առաջ գնալ և դնել այնպիսի հիմքի վրա, որը կարող է ծառայել ամբողջ ազգին»,- ասաց նա։

Հակոբյանը նշեց, որ իրենք, լինելով Եվրոպայի հայերի համագումարի կազմակերպություն, ՀՀ-ի և Սփույուռքի խորքային հարաբերությունների ջատագովն են։ Նրա կարծիքով՝ ժամանակն է այս հարցում գործնական քայլեր անել, որոնցից մեկը համարվում է ցանցային մոտեցումը։

«Ցանցային մոտեցմամբ պետք է տեղեկացնել համայնքներին, հավաքագրել ուժերը և նշել, թե անհատը կամ կազմակերպությունը ո՞ր բնագավառում կարող է ներդրում ունենալ՝ գիտական, տնտեսական և այլն։ Պետք է ունենալ ներկայացուցչական համակարգ, քանի որ Սփյուռքն այսօր նման է մի մեծ ընկերության, որն աշխարհի տարբեր երկներում ունի մասնաճյուղեր, որոնք միասին 5-7 մլն են, բայց կազմակերպչական կորիզ չունի։ Կազմակերպչական առումով խնդիր կա, չկա կորիզը, որը Սփյուռքի անսահմանափակ հնարավորությունները գործի կդնի։ Հիմա ընկերությունը կիսատ-պռատ է աշխատում, այսինքն՝ տարբեր բնագավառներում արդյունաբերություն կա, սակայն մեկը մյուսից կտրված է»,- ընդգծեց Հակոբյանը։

Եվրոպայի հայերի համագումարի նախագահի գնահատմամբ՝ նախինում Սփյուռքի նախարարությունը լոկ գերատեսչական աշխատանք է կատարել՝ կրթության, մշակույթի բնագավառում և այլն։ Հակոբյանի համոզմամբ՝ Սփյուռքի նախարարությունը պետք է կարողանան ռեալիզացնել Սփյուռքի ներուժը։

«ՀՀ իշխանությունները հիմա կարող են օգտագործել ներուժը, քանի որ Սփյուռքի բացարձակ մեծամասնությունը վստահում է այս շարժման ու շարժման ղեկավարներին։ Սփյուռքը սպսում է, որ ընթացք տրվի այն աշխատանքներին, որ այնտեղ նախձեռնվում են»,- նշեց Կարո Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ներդրումներ, Կարո Հակոբյանը շեշտեց, թե խոշոր ներդրումներ կարող են լինել խորհրդարանական ընտրություններից հետո։ Նրա խոսքով՝ սփյուռքահայերն ավելի շատ են ցանկանում շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հակոբյանի համոզմամբ՝ սրանից հետ ներդրումներ կլինեն ոչ միայն մեծահարուստների, այլև փոքր կարողությամբ ընկերությունների կողմից, որոնք կարող են այստեղ գործունեություն ծավալել։

 

Անի Օհանյան

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4