April 20, 2019

Քոչարյանի պաշտոնավարման տարիներին ԿԲ-ն ոսկին վաճառել է ամենացածր գնով և ոչ հարմար պահի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ԱԱԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում, առաջիկայում արդյունքների մասին կհրապարակվի։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սահակյանն անդրադարձավ Ռ. Քոչարյանի և նրա ընտանիքին պատկանող կապիտալի հիմնական նախնական աղբյուրներին:

«Ժամանակակից աշխարհում շատ դժվար է հայտնաբերել այն ստվերային, հիբրիդային կապերը, որոնք կարող են բերել ապօրինի հարստացման կամ կոռուպցիոն սխեմաների: Ստվերային կապերը երբեմն հնարավոր է բացահայտել, եթե մասնագիտական օբյեկտիվ քննություն կատարվի»,- նշեց Սահակյանը:

Խոսելով ստվերային կապերի և պահուստների մասին՝ նախկին պատգամավորն անդրադարձավ՝ Ռ. Քոչարյան- Տ. Սարգսյան տանդեմին՝ նշելով, որ նրանց պաշտոնավարման ժամանակ ԿԲ-ն ոսկին վաճառել է ամենացածր գնով և ոչ հարմար պահի. «Ոսկու վաճառքը պետք է կառավարության թույլտվությամբ իրականացվեր: Արդյո՞ք նման թույլտվություն եղել է, թե՞ ոչ: Եթե թույլտվություն չի եղել և օրենքի խախտումով է վաճառվել, քրեական գործ պետք է հարուցվի:
Եթե երկրի առաջին դեմքը տեղյակ չի եղել, որ Կենտրոնական բանկի նախագահը՝ օրենք խախտելով՝ առանց կառավարության որոշման ոսկին վաճառել է, և արտաքին պահուստների գծով ունեցել ենք վնասներ, դա մի հարց է, իսկ եթե տեղյակ է եղել՝ այլ հարց է»:

Սահակյանի խոսքով՝ անհրաժեշտ է ուսումնասիրել նաև «Նաիրիտ»- ի գրավադրման պատմությունը: Նրա խոսքով՝ գրավադրված, արգելանքի տակ գտնվող «Նաիրիտ»- ը կրկնակի գրավադրվել է, 70 մլն դոլար վարկ են ստացել, որից 30 մլն-ի ճակատագիրը մինչ այժմ հայտնի չէ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4