Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
January 18, 2019

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. վերջնական

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ստացվել են մայրաքաղաքի բոլոր 475 ընտրատեղամասերից:

Ըստ այդմ՝ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 294 109 քվե կամ 81.06%, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Ի դեպ, համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, Հայկ Մարությանը համարվում է իրավունքի ուժով ընտրված քաղաքապետ, քանի որ ստացել է ձայների 50 տոկոսից ավելին:

Ավագանու ընտրության նախնական արդյունքներով՝ երկրորդ տեղում 25 219 քվեով կամ 6.95 % ձայնով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է:

Երրորդը «Լույս» դաշինքն է, որն ստացել է ընտրողների 4.99%-ի կամ 18 112 բնակչի քվեն:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում էին 8 կուսակցություն և 4 դաշինք:

Քվեները բաշխվել են հետևյալ կերպ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն –  25 219 ձայն կամ 6.95%

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը – 2 502 ձայն կամ 0.69%

«Երևանցիներ»  կուսակցությունների դաշինք – 2 985 ձայն կամ 0.82%

«Երկիր Ծիրանի» կուսակցություն –5 059 ձայն կամ 1.39%

«Ժառանգություն» կուսակցություն – 2709 ձայն կամ 0.75%

«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն –799 ձայն կամ  0.22%

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք – 294 109  ձայն կամ  81.06%

«Լույս» կուսակցությունների դաշինք – 18 112ձայն կամ 4.99%

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 5 882 ձայն կամ 1.62%

Հայք (հայկազուններ) կուսակցություն – 692 ձայն  կամ 0.19%

«Ռեֆորմիստներ» կուսակցություն – 792 ձայն կամ 0.22%

«Օրինաց երկիր» կուսացություն – 3948 ձայն կամ 1.09%

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4