October 15, 2018

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մասնակցել ավագանու ընտրություններին (տեսանյութ)

Առավոտյան Երեւանի Մայիսի 9-ի փողոցում գտնվող թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրական տեղամասում առաջիններից մեկը քվեարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քվեարկելուց հետո նա ուղեւորվել է օդանավակայան՝ մեկնելու Նյու-Յորք: Այդ մասին նա հայտնել է օդանավակայանի ճանապարհին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:

«Իմ ընտրությունը կատարեցի Երեւանի քաղաքապետի ընտրություններում եւ հիմա մեկնում եմ Նյու Յորք: Հույս ունեմ, որ այսօր մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան քվեարկությանը եւ չեն մնա տներում, որովհետեւ չկա որեւէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու, ձեր որոշումն է արձանագրվելու եւ ես հույս ունեմ, որ ՀՀ մայրաքաղաքի բնակիչները, ովքեր իրավունք ունենք քվեարկելու Երեւանի քաղաքապետի ընտրություններում, այս պահի պատասխանատվությունը եւ լրջությունը կարձանագրեն եւ կգնան ընտրական տեղամասեր քվեարկելու: Բոլորս էլ արձանագրում ենք, որ այս քվեարկութունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն եւ ժողովրդի ձայնը արձանագրվելու է», – նշել է վարչապետը:

Վարչապետը նաեւ հայտնեց, որ Նյու Յորքից մեկնելու է Դուշանբե՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

«Նյու Յորքից մեկնելու եմ Դուշանբե, որտեղ մասնակցելու եմ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին եւ միայն շաբաթվա վերջում եմ վերադառնալու Երեւան», – ասել է Փաշինյանը:

Նա ընդգծեց պահի կարեւորությունը եւ, նշելով, որ բոլոր ընտրությունների արդյունքները ձեւավորվելու են ընտրողների քվեարկության արդյունքում՝ կոչ արեց մասնակցել ընտրություններին:

«Կոչ եմ անում, խնդրում եմ մինչեւ 20:00 գնալ ընտրատեղամասեր եւ իրացնել քաղաքացիական ձեր իշխանությունը եւ որոշում կայացնել քվեարկության դրված հարցի կապակցությամբ», – ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քվեարկության եւ ձայների հաշվարկման գրեթե ողջ ընթացքում լինելու է օդում եւ հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն առանց տհաճ միջադեպերի:

«Ընտրություններն ընդհանրապես պետք է անցնեն հանգիստ, հանդարտ մթնոլորտում: Քարոզարշավներն են, որոնց ընթացքում կարող են կրքեր բորբոքվել, իսկ հենց բուն քվեարկության օրը պետք է հանդարտ լինի, իրար ժպտալով, հարգալից, իրավունքների նկատմամբ մեծ գիտակցությամբ», – նշել է վարչապետը:

 

Քվեարկեցի. մեկնում եմ Նյու Յորք:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, September 22, 2018

 

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4