Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 12, 2018

Մարզային այցելություններով ես փնտրում եմ դաշնակիցներ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Արտաշատում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ բնակիչներին հորդորեց ակտիվ լինել նաև սեփական գործ հիմնելու հարցում:

«Սիրելի  ժողովուրդ, տեսնում եմ հպարտ եք, դուխով եք, ձեզ զգում եք ՀՀ-ի բաձրագույն իշխանության կարգավիճակում, որովհետև դուք եք իշխանությունը: Վերջերս ռուսական լրատվամիջոցներից մեկի լրագրողը հարց էր հնչեցնում ու ասում էր՝  «ձեր իշխանությունը»՝ ի նկատի ունենալով ինձ: Ես ասացի, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ես կլինեմ վարչապետ, թե  չեմ լինի, դա չի էականը: Սրանից հետո իշխանությունը լինելու է բացառապես ժողովրդինը: Ես շատ կարևորում մարզային այս այցելությունները: Անկեղծ եմ ասում, այս այցելություններում փնտրում եմ դաշնակիցներ ոչ թե կուսակցական առումով, քաղաքական առումով, այլ փնտրում եմ դաշնակիցներ ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը պատմեց, որ այս այցելության ընթացքում է գտել է մի այդպիսի դաշնակից. խոսքը 84 –ամյա բնակից Քնարիկ Մնացականյանի ու իր 90 ամյա ամուսնու մասին է: Քնարիկ Մնացականյանին վարչապետը հանդիպել է Արարատի գինու գործարանի մուտքի մոտ:

«Պարզվեց, որ նա իր ամուսնու հետ ունի խաղողի մեծ այգի և ամեն տարի ռեկորդային քանակությամբ բերք է ունենում: 25 տոննա խաղող են ստանում և մթերում: Հարցնում եմ, թե ով է օգնում այդ գործում, Քնարիկ մայրիկը նշեց, որ աշխատողներ ունեն, որոնք կազմակերպում են աշխատանքը: Վերջում պարզվեց, որ Քնարիկ մայրիկը տարվա կտրվածքով 20 աշխատատեղ է ապահովում: Նա նույն խնդիրն  ունի, ինչպես մնացածը, ջրի, պարարտանյութի, բայց նա չի ասում վարչապետ ես, արի այս խնդիրները լուծի: Նրա հայացքի մեջ կարդում եմ հետևյալը՝ դու ով ես, որ իմ խնդիրը լուծես: Նա չի պատրաստվում սպասել, որ իր որևէ մեկը գա ու իր խնդիրը լուծի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ խնդիրն ամենևին փողին չի վերաբերում, խնդիրը ինքնագնահատականի մեջ է, որ քաղաքացին հավատա ու վստահ լինի՝ ինքը կարող է իր խնդիրները լուծել:

«Ուզում եմ ասել, որ ապագա Հայաստանի դաշնակից եմ համարում այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են մարդկային ամենաբարձր առաքելությունը: Չեն սպասում, որ ինչ-որ մեկն իրենց օգնություն բերի: Հայաստանը մի երկիր է որտեղ 84 ամյա կինն իր 90 ամյա ամուսնու հետ 20 աշխատեղ է ստեղծում»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

 

Հիմա հնարավորություն կա, որ գյուղացիները իրենք վերականգնեն կոլխոզները. Փաշինյանը՝ Արարատի մարզում

 

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Արտֆուդ» գործարանի նոր արտադրամասի բացմանը

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4