August 21, 2019

«Գույք պարտքի դիմաց» գործարքը կազմակերպվել է մինչև Հոկտեմբերի 27-ը՝ հայտնի դիվերսիայի հետևանքով

«Վերջին 20-25 տարիներին Հայաստանում ընթացող գործընթացները, որոնք ոչ բարենպաստ են եղել թե՛ Հայաստանի տնտեսության, թե՛ Սփյուռքի կառույցների համար, նման են ուռուցքի, և այդ ուռուցքը ձևավորվել է մինչև Հոկտեմբերի 27-ը, իսկ Հոկտեմբերի 27-ից հետո մետաստազների նման տարածվել է»,- այս մասին «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում ասաց ԱԺ Երկրորդ գումարման պատգամավոր, 2000-2003թթ-ին Հայաստանի հատուկ ներկայացուցիչ ՌԴ կառավարությունում Տարոն Սահակյանը:

«1994-95թթ-ին, երբ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը միևնույն մեկնարկային կետից սկսեցին բարեփոխումների ծրագիրը, այդ ժամանակ Հայաստանը ՀՆԱ-ի գծով 38 տոկոս առաջ էր Ադրբեջանից: 98թ-ին, երբ Քոչարյանը վարչապետ նշանակվեց, հետո նախագահ, Հայաստանն արդեն հետընթաց էր ապրում:

Շատերը չգիտեն, որ չարաբաստիկ «գույք՝ պարտքի դիմաց» գործարքը կազմակերպվել է մինչև Հոկտեմբերի 27-ը: «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի քաղաքական որոշումը կայացվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պայթեցման, Ադրբեջանում ՌԴ նախագահ Պուտինի դեմ մահափորձի և Վրաստանի էներգոհամակարգում դիվերսիայի հետևանքով: Ըստ էության՝ հայկական կողմն է առաջարկել այդ գործարքը… »,- նշեց Տարոն Սահակյանը:

Նա նաև հավելեց, որ Կարեն Դեմիրճյանի կողմից, երբ նա ԱԺ նախագահ էր, հանձնարարություն էր ստացել զբաղվել Ատոմակայանի միջուկային վառելիքի մատակարարման ֆինանսատնտեսական հարցերով, և հանգամանալից ներկայացրեց, թե ինչպես էր հայ-ռուսական դավադրությամբ գոյացել այդ պարտքը: «Ատոմակայանը դարձել էր «կթու կով». Ռուսաստանի բյուջեի նկատմամբ պարտք էր ձևավորվում… »:

Մանրամասն՝ տեսանյութում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4