October 15, 2018

Ես բացառում եմ, որ կա որեւէ մեկը, ով կարող է ինձ ավելի ուժեղ քննադատել, քան ես ինքս. Փաշինյան

Մենք պետք է այո, քննադատենք իրար, բայց յուրաքանչյուրս պետք է ի վիճակի լինի քննադատել ինքն իրեն: Այս մասին սեպտեմբերի 14-ին Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրինակ, երբ ինձ հարցնում են՝ ինչպես ես վերաբերում քննադատությանը, ես ասում եմ՝ բավականին լավ, որովհետեւ ես բացառում եմ, որ կա որեւէ մեկը, ով կարող է ինձ ավելի ուժեղ քննադատել, քան ես ինքս: Ինձնից ուժեղ քննադատ ես չեմ կարող ունենալ: Ես կոչ եմ անում, որ մեզնից յուրաքանչյուրի ամենաուժեղ քննադատը մենք ինքներս լինենք, որովհետեւ դա է թավշյա հեղափոխությունը: Դա է ճանապարհը, որ մեզ կմիավորի, ոչ թե կբաժանի»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, սա չի նշանակում, որ մենք չպետք է իրար աչքերի մեջ նայելով ասենք ճշմարտությունը. «Բայց ինչպես Կտարակարանում է ասված՝ չի կարելի սեփական աչքի գերանը չտեսնել, իսկ դիմացինի աչքի փուշը տեսնել: Եկեք զբաղվենք մեր աչքի գերանով, հետո կզբաղվենք ուրիշների աչքի փուշով:

Սա առաջին հերթին վերաբերում է կառավարությանը, հանկարծ սա խնդրում եմ չընկալել որպես կառավարությանը չքննադատելու կոչ: Իհարկե, կառավարությունը պետք է արժանանա մեր անկեղծ քննադատությանը»,-ասաց նա:

Փարիզում հանդիպում եմ ֆրանսահայերի հետ:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, September 14, 2018

text by news,am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4