Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
November 21, 2018

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը մեկնարկեց հաղթանակով (ֆոտոշարք, տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Ազգերի լիգայում:

D դիվիզիոնի չորրորդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականն առաջին տուրում 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Լիխտենշտեյնի ազգային թիմի նկատմամբ:

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Վարդան Մինասյանը մեկնարկային կազմում չէր ընդգրկել նոմինալ հարձակվողների, սակայն Հայաստանի հավաքականը խաղը սկսեց 4-2-4 գերհարձակողական խաղային սխեմայով: Կենտրոնական հարձակվողի դիրքում խաղում էին Հենրիխ Մխիթարյանն ու Մարկոս Պիզելին, իսկ Արաս Օզբիլիսն ու Իվան Յագանը գրոհում էին եզրերով:

Դաշտի տերերը հենց մեկնարկից մեծ ուժերով նետվեցին առաջ, իսկ առաջին գոլային պահն ունեցան 7-րդ րոպեին: Հովհաննես Համբարձումյանի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո Մարկոս Պիզելին հարմար դիրքից գլխի հարված կատարեց ուղիղ մրցակցի դարպասապահի վրա: Մեկնարկային 10 րոպեներից հետո հյուրերին հաջողվեց խաղը հեռացնել սեփական կիսադաշտից եւ նույնիսկ անցկացնել գրոհներ:

Առաջին խաղակեսի միջնամասում խաղը գրեթե հավասարվել էր եւ Հայաստանի հավաքականն ամենեւին էլ ընդգծված ֆավորիտի տեսք չուներ: Հյուրերն ամուր պաշտպանությունից բացի, չէին մոռանում նաեւ գրոհելու մասին: 25-րդ րոպեին վտանգավոր ստացվեց Հենրիխ Մխիթարյանի առաջխաղացումը մրցակցի տուգանային հրապարակում, սակայն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպանի հարվածը բարձր ստացվեց մի քանի մրցակիցների շրջափակման պայմաններում: Քիչ անց վտանգավոր հարված կատարեց Մարկոս Պիզելին, որի հարվածից հետո մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը, իսկ վրա հասած Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ սուր անկյունից գրավել դարպասը:

30-րդ րոպեին Հայաստանի հավաքականը բացեց հաշիվը: Մարկոս Պիզելին հարվածելու հնարավորություն ստացավ տուգանային հրապարակից մատույցնեից եւ այս անգամ չվրիպեց՝ 1:0: Սակայն Լիխտենշտեյնի հավաքականի պատասխանը չուշացավ: 3 րոպե անց հյուրերը թվում էր ոչ այնքան վտանգավոր գրոհ անցկացրին աջ եզրով, բայց հավասարեցրին հաշիվը՝ 1:1:

39-րդ րոպեին դաշտի տերերը կորցին 100 տոկոսանոց գոլային պահ: Հենրիխ Մխիթարյանն աջ եզրից հրաշալի փոխանցում կատարեց դարպասի առջեւ միայնակ մնացած Մարկոս Պիզելիին, որի հարվածից հետո հյուրերի դարպասապահը դարձյալ փայլեց:

41-րդ րոպեին վտանգավոր ստացվեց Լիխտենշտեյնի հավաքականի իրացրած տուգանային հարվածը, որից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: 42-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց «Փյունիկի» պաշտպան Արմեն Մանուչարյանը, որի փոխարեն դաշտ դուրս եկավ Արտակ Եդիգարյանը Երեւանի «Ալաշկերտից»: Խաղակեսի վերջնամասում հիշվեց Կառլեն Մկրտչյանի գլխով կատարած վտանգավոր հարվածը եւ թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի ժամանակ:

Երկրորդ խաղակեսը սկսվեց հայկական թիմի գրոհների ներքո, սակայն դրանք վտանգավոր չէին ստացվում:

55-րդ րոպեին դաշտ դուրս եկավ Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինեց Իվան Յագանին: Մակեդոնական «Վարդարի» ռմբարկուն տեղ զբաղեցրեց կենտրոնական հարձակվողի դիրքում, իսկ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց ձախ եզր:

Ընդմիջումից հետո Հայաստանի հավաքականն ուներ նկատելի տարածքային առավելություն, որը գոլի վերածել չէր հաջողվում: 68-րդ րոպեին հայկական թիմը ստացավ 11 մետրանոց հարվածի իրավունք: Հենրիխ Մխիթարյանը ձախ եզրով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, իսկ նրան կանգնեցնել հաջողվեց միայն կանոնների խախտման գնով: 11 մետրանոցն իրացրեց հենց տուժողը, որի հարվածից հետո հյուրերի դարպասապահը փրկեց իր թիմին: 70-րդ րոպեին Մխիթրայանը կարող էր ուղղել իր սխալը, բայց նրա հարվածից հետո այս անգամ Լիխտենշտեյնի հավաքականին գոլից փրկեց դարպասապձողը:

75-րդ րոպեին Լիխտենշտեյնի հավաքականը մնաց 10 խաղացողներով: Դաշտի կենտրոնում կոպիտ խախտման համար երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց 33-ամյա կիսապաշտպան Միչելե Պոլվերինոն: Դաշտի տերերը շատ արագ օգտագործեցին թվային առավելությունը: Կարմիր քարտից մեկ րոպե անց Հայաստանի հավաքականին առաջ մղեց փոխարինման դուրս եկած Տիգրան Բարսեղյանը, որի գոլի դրվագում մրցակցի տուգանային հրապարակում անհատական բարձր վարպետությամբ առանձնանցավ Արաս Օզբիլիսը:

88-րդ րոպեին դաշտի տերերը կարող էին խփել նաեւ երրորդ գոլը, բայց Մարկոս Պիզելին անհասկանալի գործողությամբ առանձնացավ մրցակցի դարպասի մոտ: Վերջնամասում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը փորձում էր զարգացնել առավելությունը, ինչը տեղի չունեցավ, թեեւ ստացվեց առանց որեւէ դժվարության պահպանել հաղթական հաշիվը:

Հանդիպմանը տրբունային հետեւում էր նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սա Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակն էր 2018 թվականին ու Վարդան Մինասյանի վերադարձից հետո: Նախորդ 4 ընկերական խաղում հայկական թիմը գրանցել էր 3 ոչ ոքի եւ կրել մեկ պարտություն:

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երկրորդ տուրում Սկոպյեում կխաղա Մակեդոնիայի հավաքականի հետ:

D դիվիզիոնի չորրորդ խմբի մյուս խաղում Մակեդոնիայի հավաքականը սեպտեմբերի 6-ին կհյուրընկալվի Ջիբրալթարին:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի 4 դիվիզիոնների հաղթողները նվաճելու են 2020թ. Եվրոպայի առաջնության ուղեգիր: Խմբային փուլից հետո թիմերը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում:

Դավիթ Եղիազարյան

Ազգերի լիգա, D դիվիզիոն

Չորրորդ խումբ, առաջին տուր

Հայաստան – Լիխտենշտեյն՝ 2:1 (տեսանյութ)

Հայաստան – Լիխտեյնշտեյն

Հայաստան – Լիխտեյնշտեյն. բոլոր գոլերը և վտանգավոր պահերը

Posted by Vivaro News – Armenian Football on Thursday, September 6, 2018

Մարկոս Պիզելի, 30, Տիգրան Բարսեղյան, 76 – Սանդրո Վոլֆինգեր, 33

Հեռացում՝ Միչելե Պոլվերինո, 75 (Լիխտենշտեյն)

Հայաստան. Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Արմեն Մանուչարյան (Արտակ Եդիգարյան, 42), Հովհաննես Համբարձումյան, Գոռ Մալաքյան, Կառլեն Մկրտչյան, Իվան Յագան (Տիգրան Բարսեղյան, 55), Արաս Օզբիլիս (Գեւորգ Ղազարյան, 83), Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի:

Ֆոտո՝ էմմա Ասատրյան

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4