September 18, 2020

Մահացել է «Արարատի-73»-ի լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը

Օգոստոսի 26-ին մահացել է Երեւանի «Արարատի» լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը:

Ալյոշա Աբրահամյանը ծնվել էր 1945 թվականի օգոստոսի 28-ին Գյումրիում (Լենինական): 1973-ին նա «Արարատի» կազմում դարձել էր ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: ԽՍՀՄ առաջնությունում Ալյոշա Աբրահամյանն «Արարատի» կազմում անցկացրել է 276 հանդիպում: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա զբաղվում էր մարզչական աշխատանքով:

2013թ. հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար Ալյոշա Աբրահամյանը պարգեւատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:

Օգոստոսի 28-ին Ալյոշա Աբրահամյանը կդառնար 73 տարեկան: Նա տեւական ժամանակ բուժվում էր հիվանդությունից։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4