September 18, 2020

Ոստիկանների հարձակումից ցուցարարներին պաշտպանող Կարո Փայլանի լուսանկարը արագորեն տարածվում է

Ստամբուլում «Շաբաթ օրվա մայրերի» բողոքի նստացույցը ցրելու ժամանակ Կարո Փայլանը փորձել է պաշտպանել տարեց կանանց, սակայն ոստիկանները նրան եւս հրել են եւ փորձել բերման ենթարկել։

Սոցցանցերում տարածվում է այն լուսանկարը, որտեղ Կարո Փայլանը փորձում է նստացույցի մասնակիցներին պաշտպանել ոստիկանների հարձակումից։

Նշենք, որ «Շաբաթ օրվա մայրերի» նստացույցը բռնությամբ ցրվել է ոստիկանների կողմից։

Կարո Փայլանը եւ այլ ընդդիմադիր պատգամավորներ փորձել են պաշտպանել նստացույցի մասնակիցներին, սակայն ոստիկանները հրել են պատգամավորներին, իսկ Կարո Փայլանին փորձել բերման ենթարկել։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4