July 9, 2020

Հայաստանում այսուհետ գործում է հաջողության նոր բանաձև․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում այսուհետ գործում է հաջողության նոր բանաձև։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսեց նաև հաջողության հին բանաձևի մասին, այն է՝ եթե ուզում ես ունենալ հաջողություն, պետք է իշխանական հովանավորություն ունենալ, լավ ծանոթ և այլն։ Այսուհետ, ըստ վարչապետի, հին՝ խնամի-ծանոթ-բարեկամ մոդելը չի գործում։

«Որն է հաջողության նոր բանաձևը, որն արդեն իսկ որոշակիորեն կա նոր Հայաստանում, իհարկե՝ սաղմնային վիճակում, իսկ դա հետևյալն է՝ ոչ թե ծանոթ, այլ կրթություն, սեփական պրոֆեսիոնալ և ինտելեկտուալ մակարդակի բարձրացում, ոչ թե պետք է գտնել հովանավորներ, ոչ թե դիմել ուրիշներին, այլ դիմել ինքն իրեն, թե ինչ ինտելեկտուալ և կրթական մակարդակ ունի ինքը։ Ցանկացած մասնագիտության տեր մարդ, ով ամեն հաջորդ օրն ավելի բարձր ինտելեկտուալ և մասնագիտական մակարդակ չունի, նա հաջողություն չի ունենա, այդպիսին է ժամանակակից կյանքի տրամաբանությունը»,- ասաց նա։

1in.am

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4