November 18, 2019

Հայ-չինական դպրոցով երկկողմ հարաբերություններում նոր էջ է բացվում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 22-ին ներկա է գտնվել Հայ-չինական դպրոցի բացման արարողությանը։ Ողջունելով ներկաներին՝ Փաշինյանը նշեց, որ այս դպրոցով հայ-չինական բարեկամության մի նոր էջ է բացվում։

«Հայտնի ասացվածք կա՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես․ չինարենի իմացությունը, առավել ևս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և ահռելի տեղեկատվության։ Ես հույս ունեմ, որ այս դպրոցը կդառնա այն խողովակը, որի միջոցով հայաստանցիները, հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանան այն ահռելի ազդեցության մասին, որ Չինաստանը և չինական քաղաքակրթությունն ունեցել է մարդկության զարգացման վրա»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ պատմական մեծ իմաստ կա այն փաստի մեջ, որ այսօր Հայաստանի և Չինաստանի պետական դրոշները ծածանվում են կողք կողքի․ դա վկայում է մեր ժողովուրդների՝ մարդկության պատմության մեջ ունեցած բացառիկ առաքելության մասին։

«Ի՞նչն է, որ մոտեցնում է մեր պետությունները և ժողովուրդներին, ի վերջո, եթե նայենք քարտեզին, մեր երկրները բավական հեռու են գտնվում իրարից, նույնիսկ ժամանակակից աշխարհի տրամաբանությամբ։ Հայաստանն ու Չինաստանն ունեն բազմաթիվ հետաքրքրություններ, և դրանց մեջ շատերն ունեն ռազմավարական նշանակություն։ Ուրախ եմ արձանագրել, որ անկախության առաջին օրերից ի վեր՝ հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական մթնոլորտում, և այս նորակառույց հիմքից նոր դպրոցի բացումը պետք է խորհրդանշի մեր հարաբերությունների՝ նոր, ավելի արդյունավետ, ավելի բարեկամական էջի բացումը»,- ասաց նա։

1in.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4