December 15, 2019

ԼՂ բանակցությունները կսկսվեն ընտրություններից հետո. փոխզիջումային լուծումները չպետք է լինեն միակողմանի

Օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իրավասու է խոսել Հայաստանի հանրապետության անունից և չի պատրաստվում որևէ փաստաթուղթ ստորագրել առանց ժողովրդի հետ խորհրդակցելու, և որ իրեն փորձում են հող հանձնողի պիտակ կպցնել: Անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ինչ առաջընթաց է հնարավոր արձանագրել ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ և արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կրապետյանը նշեց. «Կարծում եմ ակտիվ շփումներ և բանակցություններ կսկսվեն ընտրություններից հետո, մինչ այդ, թերևս, ճանաչողական մեկ-երկու հանդիպում կլինի: Միանգամայն հասկանալի են վարչապետի ուղերձները. այն, որ չկա որևէ լուրջ դիմադրություն միջազգային հանրության կարևորագույն խաղացողների, միջնորդ երկրների կողմից այդ նոր մոտեցումներին, ցույց է տալիս, որ ամբողջությամբ լեգիտիմ են և համապատասխանում են մեր շահին, որ առկա է: Որևէ խնդիր այդ առումով չեմ տեսնում, և նորմալ է բանակցությունները շարունակելու մեր պատրաստակամությունը: Բնականաբար մեր վարչապետը պատասխանատու է Հայաստանի դիրքորոշման համար: Վարչապետը փորձում է որպես բանակցային կողմ կարևորել Ղարաբաղի գործոնը»: Կարապետյանի խոսքով՝ սպասելի է Ադրբեջանի դիմակայությունն այդ հարցում:

«Ժամանակ է անցել, և այն լուծումները, որ կային 98թ.-ին, այսօր անհնարին են»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, դժվար է հասնել ամբողջությամբ նոր փիլիսոփայության այս հարցում, որովհետև բավականին տևական ժամանակ են կողմերը խոսել մի փաստաթղթի վերաբերյալ:

Արտգործնախարարությունից չեմ լսել հեղափոխական մոտեցում և դրա կարիքը չկա: Կան շեշտադրումներ, որոնք արվել են վարչապետի կողմից: Տարածքների հարցը առանձնացնելը անիմաստ է, դա կարող եմ դիտարկել որպես շահարկում: Բոլոր հարցերը ընդհանրության մեջ պետք է դիտարկել՝ փոխզիջումային լուծումները պետք է անպայման հենց փոխզիջումային լինեն ոչ թե միակողմանի,- նշեց ՀԱԿ վարչության անդամը:

– Բովանդակային քննարկմանը կանդրադառնանք, երբ կոնկրետ շփում կլինի, այսօր, երբ նոր է խոսվում արտգործնախարարների նյույորքյան հնարավոր հանդիպման մասին և չկան առաջնորդների հանդիպման մասին պայմանավորվածություններ, դեռ վաղ է խորացված զրույց վարել այդ խնդրի վերաբերյալ»:

Մեր զրուցակիցը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություներին:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4