August 5, 2020

Ադրբեջանը արգելել է Մերկելի կուսակցության պատգամավորին երկիր մուտք գործել

Ալբերտ Վայլերը պետք է ուղեկցեր Անգելա Մերկելին՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան նրա այցելության ընթացքում։ Սակայն Բաքուն պատգամավորին «անցանկալի անձ» է համարում,– հաղորդում է Bild-ը։ Ադրբեջանի իշխանությունները արգելել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա–դեմոկրատական միություն կուսակցության պատգամավոր Ալբերտ Վայլերին երկիր մուտք գործել։ Այս մասին օգոստոսի 20-ին հաղորդել է Bild-ը։

Վայլերը 2014 և 2016 թվականներին Լեռնային Ղարաբաղ է այցելել։ Այժմ Ադրբեջանը Վայլերին «անցանկալի անձ» է համարում։ Նրա մուտքի արգելքի վերաբերյալ որոշումը կայացվել է բարձր մակարդակով, այնպես որ ադրբեջանցի դեսպանի հետ բանակցությունները այս մասին անարդյունք են ավարտվել,– պարզաբանում է Bild-ը։

1in,am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4