Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 16, 2018

Նիկոլ Փաշինյանը երթը կսկսի այն հատվածից, որտեղից ապրիլի 21-ին իրեն «առևանգեցին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր երթը դեպի Հանրապետության հրապարակ կսկսի 17։30-ից 17։40 ընկած ժամանակահատվածում՝ Արցախի պողոտա-Էրեբունի փողոց խաչմերուկից։

«Դա այն տեղն է, որտեղ 2018 թվականի ապրիլի 21-ին ինձ առևանգեցին ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները։ Ես համոզված եմ, որ նրանք այսօր երթի ընթացքում կիրականացնեն ծառայություն, և ոմանք նույնիսկ մեզ հետ կմասնակցեն քայլարշավին։ Սա կլինի ազգային համերաշխության մի առանձնահատուկ դրսևորում, որովհետև այսօր մեր միջև բաժանարար գծեր չկան՝ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, հասարակությունը, ժողովուրդը, բանակը, Զինված ուժերը, պետական կառավարման մարմինները, իշխանությունները նույն կողմում են, և մեզ այսօր ոչ մի գիծ չի բաժանում։ Սա իսկապես պետք է դառնա ազգային համերաշխության մի յուրօրինակ դրսևորում, ազգային համերաշխության մի գեղեցիկ օր», – այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հատուկ խնդրանքով դիմեց քաղաքացիներին. – «Ես ուզում եմ հատուկ խնդրանքով դիմել մեր քաղաքացիներին, որ մենք այսօր ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ չպատասխանենք։ Մենք արդեն փորձ ունենք իրականացնելու այնպիսի զանգվածային միջոցառումներ, որոնց մասնակցում են 100 հազարավոր մարդիկ։ Բոլոր կանխատեսումների համաձայն այսօր էլ հանրահավաքի մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու, և այս պայմանները յուրաքանչյուրից պահանջում է առանձնահատուկ պատասխանատվություն, առանձնահատուկ զսպվածություն։ Ես չեմ բացառում, որ կարող են լինել ագրեսիվության ինչ-որ դրսևորումներ, ուղարկված մարդիկ, որոնց նպատակը կլինի սադրանքներ կազմակերպելը, խնդրում եմ արգրեսիվության՝ թե՛ բանավոր ագրեսիվության, թե՛ կեցվածքի ագրեսիվության որևէ ագրեսիվությամբ չպատասխանել»։

Փաշինյանը նշեց, որ բուն հանրահավաքը կմեկնարկի 18։30-ին՝ Հանրապետության հրապարակում։

«Ես հանդես կգամ ծավալում ելույթով։ Մենք շատ լուրջ խոսակցություն կունենանք նախորդ երեք ամիսների և ապագայի մասին, մեր անելիքի, մեր ժողովրդի, մեր պետության ապագա անելիքների մասին», – ասաց վարչապետը։

azatutyun.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4