October 20, 2018

Համայնքների խոշորացումը նոյեմբերին տեղի չի ունենա առանց համայնքների համաձայնության. Նիկոլ Փաշինյա

Այստեղ գալու  ճանապարհին մտածում էի, որ Իջևանի տարածաշրջանի բոլոր համայնքների ղեկավարները պետք է լինեն գոհ ու երջանիկ և ոչ մի խնդիր չպետք է  ունենան, քանի որ համայնքները չեն խոշորացվել։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11–ին, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հանդիպումներ է ունեցել Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում, որտեղ համայնքների ղեկավարները որպես գոյություն ունեցող խնդիրների հիմնական պատճառ նշել են համայնքների խոշորացումը:

«Այստեղ գալու  ճանապարհին մտածում էի, որ Իջևանի տարածաշրջանի բոլոր համայնքների ղեկավարները պետք է լինեն գոհ ու երջանիկ և ոչ մի խնդիր չպետք է  ունենան: Համայնքապետներն ասում էին, որ  երբ խոշորացումը հետ պտտենք, ամեն ինչ կլինի լավ ու հոյակապ և մեծ թռիչքներով կզարգանա համայնքը: Եթե այս տրամաբանությունը ճիշտ է, ուրեմն Իջևանի տարածաշրջանի համայնքները ոչ մի պրոբլեմ չունեն, որովհետև այստեղ խոշորացում տեղի չի ունեցել: Նախատեսվում էր, որ համայնքների խոշորացումը նոյեմբերին պետք է տեղի ունենա, իսկ մենք հայտարարել ենք, որ նոյեմբերին առանց համայնքների համաձայնության այդ փոփոխությունը տեղի չի ունենալու»,-ասաց Փաշինյանը:

news.am

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4