August 20, 2018

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների բողոքի քննությունը հետաձգվեց մինչեւ վաղը՝ օգոստոսի 10-ին: Այս մասին Վերաքննիչ դատարանի բակում լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում խոսել է եւ, իր կարծիքով, իմաստ ունի նրա ելույթը հրապարակել:

Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ նկատեց, որ տպավորություններն ու ակնկալիքները դրական են, հիմքեր չեն տեսնում բողոքը մերժելու համար:

Նշենք, որ պաշտպանների վերաքննիչ բողոքը քննող դատավորն Ալեքսանդր Ազարյանն է:

Մինչ այս նիստը, ԱԺ 45 պատգամավորներ էլ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Այն, սակայն, նախօրեին մերժվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4