October 20, 2018

Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, բերել, տեղավորել են. Փաշինյան

Հայաստանի պետական կառավարման համակարգն ուռճացված է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ սա ակնհայտ է բոլորին, ու այս ուռճացվածության պատճառով շատ դեպքերում անարդյունավետ է աշխատանն ու մենք կարծում ենք, որ այս ընթացքում նաև դրանում համոզվելու առիթներ ունեցել ենք»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ բյուջետային հայտերի քննարկման ժամանակ իրենք այնպիսի ծախսերի են հանդիպում, որ չեն կարողանում հավասարակշռված արձագանքել դրան։

«Կառավարության անդամներին կոչ եմ անում, որ պատրաստ լինենք՝ մենք գնալու ենք շատ լուրջ լուծումների ու շատ լուրջ բարեփոխումների, ի վերջո, ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը: Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ»:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ այսօր այդպիսի խնդիր դրված չէ:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4