Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
December 18, 2018

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ՍՓՅՈՒՌՔ» խորհրդաժողովի հրավեր

Հարգելի հայրենակիցներ,

ժողովրդական թավշյա հեղափոխությունը Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում ողջ հայ ժողովրդի համար բացել է լուսավոր հեռանկարներ եւ նոր հորիզոններ: Հայրենիքում հեղափոխության անիվը  անվերադարձ շարժվում է առաջ:

Հարկավոր է սփյուռքում եւս համախմբվել ու մեր հավաքական ներուժով կերտել հարյուրամյակների ու հազարամյակների երազած մեր ապագան:

Եվրոպայի Հայերի համագումարը (ԵՀՀ) իր քայլը անելով, կազմակերպում է այս

ուղղությամբ առաջին խորհրդաժողովը, որը տեղի կունենա սույն թվի կիրակի, սեպտեմբերի 2-ին

Գերմանիայի Քյոլն քաղաքում, հասցե.

Jugendherberge Köln-Deutz

City-Hostel

Siegesstr. 5

D-50679 Köln

Tel.: +49-(0)221-887 911 15

 

Այսու մեր բոլոր հայրենակիցներին, կառույցների պատասխանատուներին, ովքեր կիսում են «Նոր Հայաստան, նոր սփյուռք» կարգախոսը եւ հետաքրքրված են հայաստանի, հայ ժողովրդի ու սփյուռքի ճակատագրով   հրավիրում ենք մասնակցելու այս խորհրդաժողովին, որպեսզի միասին ու միակամ քննարկենք խնդիրներն ու մարտահրավերները եւ որոշենք ու կազմակերպենք մեր ապագա անելիքները:

Եվրոպայի հայերի համագումարը կարեւրում է  սփյուռքի՝ հատկապես Եվրոպայում ունեցած մեր քաղաքական, տնտեսական, մտավոր, գիտական, կրթական, իրավաբանական, մշակութային… կարելիությունները անհապաղ ի մի բերելու անհրաժեշտությունը:
Վստահ ենք եւ հուսով լի, որ այս խորհրդաժողովը կդառնա այն նախասկիզբը, որը գործնական քայլերին զուգընթաց կծրագրի ու կկազմակերպի  նաեւ հետագա առավել հաստատ ու ամուր քայլերը դեպի նոր հորիզոններ…
Այժմ օրակարգի եւ կազմակերպչական հարցերի շուրջ տարվում են համապատասխան աշխատանքներ, որոնց մասին ժամանակին կտեղեկացնենք բոլորին:

Գրանցման եւ տեղեկությունների համար դիմել ԵՀՀ Գերմանիայի մասնաճյուղ՝

Դր. Րաֆֆի Պետիկյանին, (Raffi Bedikian) հեռ. +49 (0)1714579813 , էլփոստ bedikian2001@yahoo.de

 

Եվրոպայի հայերի համագումար
1 օգոստոս, 2018

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4