August 5, 2020

Եվրոպայի ԱԳ նախարարները «խորապես ափսոսում» են Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման համար

Եվրոպայի ԱԳ նախարարները «խորապես ափսոսում» են Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման համար:

Եվրամիության արտաքաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Ֆրանսիայի, Գերմանիայի ու Միացյալ Թագավորության ԱԳ նախարարները նշել են, որ իրանական միջուկային համաձայնագիրը «գործում է եւ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման իր խնդիրը կատարում»: Նրանք շեշտել են, որ համաձայնագիրը «վճռորոշ նշանակություն ունի Եվրոպայի, տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգության համար»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դուրս է եկել իրանական միջուկային համաձայնագրից: Այսօր՝ օգոստոսի 6-ին, սկսվել է Իրանի դեմ վերականգնված պատժամիջոցների առաջին փուլը, որն ուղղված է Իրանի ավտոմոբիլային հատվածին, ինչպես նաեւ ոսկուն ու այլ մետաղներին:

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4