Rss Feed
Tweeter button
Facebook button
Technorati button
Reddit button
Myspace button
Linkedin button
Webonews button
Delicious button
Digg button
Flickr button
Stumbleupon button
Newsvine button
Youtube button
November 21, 2018

Եվրոպայի հայերի համագումարի նախագահ՝ Կարո Հակոբյանի հուլիսյան այցը Հայաստան:

Համառոտ զեկույց հուլիսին կատարած Հայաստան իմ այցելությունից
Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո առաջին անգամ հուլիսին եղա Հայաստանում: Ժողովրդի ոգեւորությունը եւ աշխուժությունը նկատելի էր: Մարդկանց աչքերում հույսի լույսն էր շողում: Այս մասին մամուլին եւ հանդիպումների ընթացքպում հարցերին ի պատասխան նշել եմ:
Պաշտոնական հանդիպումներից նշեմ երկու տարբեր հանդիպումներ:Երկու անգամ եղա Սփյուռքի նախարարությունում, հանդիպում եղավ նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի, Եվրոպայի բաժնի պատասխանատու Կարեն Ավանեսյանի, եւ նախարարության աշխատակիցների հետ: Գրաֆիկի փոփոխությունների հետեւանքով Նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ երկրորդ հանդիպմամբ՝ մի քանի օր հետո, դա նախ եւ առաջ ծանոթության հանդիպում էր:
Խոսվեց մոտեցումների եւ առավել սերտ հարաբերությունների անհրաժեշտության մասին:Նախարարին փոխանցեցի Եվրոպայի հայերի համագումարի մոտեցումները եւ նպատակները, ինչպես նաեւ դեռ հեղափոխությունից առաջ հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում Հայաստան-Սփյուռք եւ նման հարցերի շուրջ քննարկումների մասին որոշակի նյութեր…

Սփյուռքի նախարարությունում պատահաբար հանդիպում եղավ նաեւ Հունգարիայի հայկական հմայնքի ներկայացուցիչների հետ, որը իսկապես ուրախալի էր եւ հարմարագույն առիթ՝ թարմացնելու անցյալի կապերը եւ նոր ոգեւորությամբ մշակելու համատեղ նոր ծրագրեր:
Հակառակ ժամանակի սղության եւ աշխատանքների բեռնվածության հանդիպում եղավ նաեւ Կրթության եւ Գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ որի ընթացքում քաղաքական ընդհանուր հարցերի շուրջ մտքերի փոխանակություններին զուգընթաց խոսվեց նաեւ գիտության եւ կրթության ասպարեզում սփյուռքի կրթական-գիտական ներուժի, ինչպես նաեւ հնարավորինս Եվրոպայի հայերի համագումարի ներգրավվածության մասին:
Անձամբ առաջարկեցի այս ոլորտում ունեցած իմ տարիների փորձառությունը ի սպաս դնելու պատրաստակամության մասին:
Ըստ երեւույթին մեկ հանդիպումով հնարավոր չէր լինի հասնելու որոշակի արդյունքի, երկրորդ հանդիպումը հակառակ պայմանավորվածության՝ ժամանակի սղության պատճառով տեղի չունեցավ, սակայն պայմանավորվեցինք շարունակական կապը պահպանել այլ միջոցներով:
Ասեմ նաեւ, որ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի կունենա ԵՀՀ-ի «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» կարգախոսով խորհրդաժողովը, որից անմիջապես հետո ավելի երկար ժամանակով կրկին կմեկնեմ Հայաստան…
Շնորհակալություն,

Կարո Հակոբյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4