August 20, 2018

Հայաստանը շատ քիչ է օգտագործում ԵՏՄ հնարավորությունները. Վազգեն Սաֆարյան

Հայաստանը շատ քիչ է օգտագործում ԵՏՄ հնարավորությունները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

«Քաղաքականությունը տնտեսության ածանցյալն է։ Եթե պետությունը ունի հզոր տնտեսություն, կարող է վարել ավելի հզոր արտաքին քաղաքականություն։ Ուստի մենք պետք է փորձենք մեր տնտեսությունը դարձնել տեղական հումքի վրա հիմնված»,–նշեց նա։

Փորձագետը նաեւ կարեւորեց արտաքին տնտեսական կապերը, «որովհետեւ մեր տնտեսությունը՝ հատկապես մեքենայաշինությունը, սարքաշինություն ու քիմիական արդյունաբերությունը ժամանակին սերտ ինտեգրված են եղել ՌԴ–ի եւ ԱՊՀ երկրների հետ»։

Նրա համոզմամբ՝ պետք է հնարավորինս օգտվել ԵՏՄ–ի հնարավորություններից. «Մենք շատ քիչ ենք օգտագործում ԵՏՄ հնարավորությունները։ Մասնավորապես, ԵՏՄ–ն բազմիցս հայտարարել է, որ պետք է միասնական արդյունաբերական քաղաքականություն վարել, բայց հանդիպում ենք դեպքերի, երբ հայկական արտադրանքը ՌԴ–ում պետք է վերագրանցվի։  Սրանք բարդություններ են, որոնք չեն համապատասխանում ԵՏՄ գաղափարախոսությանը։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4